close
Եղանակը Երևանում
21 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բջջային օպերատորի ենթակայաններից մի քանի տասնյակ մարտկոցներ էին գողացել

Հասարակություն

18 Հունվարի 2022, 23:42
 Բջջային օպերատորի ենթակայաններից մի քանի տասնյակ մարտկոցներ էին գողացել

Հունվարի լույս 15-ի գիշերը, ժամը 5-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ Ռանչպար գյուղում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել էին բջջային օպերատորներից մեկին պատկանող ենթակայանի էլեկտրական մարտկոցների պահեստարանի դուռը և գողացել 16 մարտկոց:

Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնում են, որ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով, հաղորդումից որոշ ժամանակ անց, Մասիսի քրեական հետախույզները հայտնաբերեցին գողությունը կատարած անձանց և, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին ոստիկանության Մասիսի բաժին: Պարզվեց, որ «Օպել» մակնիշի մեքենայի համարանիշերը փոխարինված էին, սրահում էլ գողացված մարտկոցներն էին։ Բերման ենթարկված չորս տղամարդկանցից մեկը Երևանի, մյուսը` Նոր Խարբերդի, երկուսը Մասիս քաղաքի բնակիչներ էին: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Նրանք ձերբակալվեցին։

Հետագա միջոցառումներով պարզվեց նաև, որ նախորդ տարվա նոյեմբեր ամսին նրանք Նոր Խարբերդ, Դարբնիկ, Այնթապ գյուղերի` նույն ընկերությանը պատկանող ենթակայաններից գողացել էին ընդհանուր 28 մարտկոց: Բացի այդ, պարզվել է նաև, որ նրանք նմանատիպ գողություններ են արել Արարատում, Գառնիում և Էրեբունիում։

Հանգամանքները պարզվում են:

Նախաքննությունը շարունակվում է:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica