close
Եղանակը Երևանում
21 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որտեղի՞ց է Նիկոլ Փաշինյանը նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկությունների տիրապետում. Ալումյան

Հասարակություն

18 Հունվարի 2022, 22:12
 Որտեղի՞ց է Նիկոլ Փաշինյանը նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկությունների տիրապետում. Ալումյան

Սա երրորդ դեպքն է, երբ անձամբ ես համոզմունք ունեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրպարտել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը։

Նշենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով դատական նիստը։ Նշենք, որ երկրորդ նախագահը պահանջում է Փաշինյանից՝ հրապարակայնորեն արտահայտած զրպարտչական բնույթի արտահայտությունները հերքել։

«Երեք առնվազն իմ վստահորդին շատ կոպիտ ձեւով զրպարտել է։ Առաջն անգամը մենք շանս տվեցինք պարոն Փաշինյանին, որովհետեւ իր ներկայացուցչի միջոցով դատարանում հայտարարեց, որ ինքը պարոն Քոչարյանին նկատի չի ունեցել։ Մենք որոշեցինք, որ սա առաջին անգամն է եւ կարող է դաս քաղել այդ գործից, որոշեցինք գործը չշարունակել։ Բայց եւս երկու անգամ պարոն Փաշինյանը թույլ տվեց արտահայտություններ, որոնք զրպարտչական են, մի դեպքում նաեւ անմեղության կանխավարկած խախտող»,- նշեց նա։

Ըստ փաստաբանի՝ այսօրվա դատական նիստին հետաքրքրիր հարցուպատասխան տեղի ունեցավ պատասխանող եւ հայցվոր կողմերի միջեւ. «Հարցեր մնացին, թե պարոն Փաշինյանը որտեղի՞ց է նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկությունների տեղյակ եղել։ Եթե վարչապետն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով քննիչին ստիպել է տվյալներն իրեն տրամադրել, դա շատ բացասական հետեւանքներ կարող են ունենալ, որովհետեւ ոչ մի տեղ չկա, որ վարչապետը նախաքննական տվյալներին տեղյակ լինելու առումով առավելություն ունի շարքային քաղաքացու համեմատ»։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica