Երբ Փաշինյանը մեկին մեկ Ադրբեջանի թեզերն է կրկնում, ո՞ր երկրի շահերն է ներկայացնում. Աննա Գրիգորյան
Քաղաքական

Մենք ապրում ենք այն իրականությունում, երբ բանակցությունների մասին մանրամասներ իմանում ենք Թուրքիայից, իսկ Ռուբեն Ռուբինյանը նեղանում է, որ մենք նրան հարցեր ենք տալիս: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: «Այստեղ առավոտյան հարցեր հնչեցին, թե Ձեր գործողությունները ում շահերից են բխում, եթե հնարավորություն ստեղծվի Վաղարշակ Հարությունյանին հանդիպելու, նրան հարցրեք Ձեր ստորագրած հուշագիրը որ երկրի շահերից է գալիս: Կամ, երբ տարեվերջին Նիկոլ Փաշինյանը ասուլիս էր տալիս և մեկին մեկ Ադրբեջանի տեսակետներն էր կրկնում, ո՞ր երկրի շահերն էր պաշտպանում»,-ասաց նա: