close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախապայման կա՞, որ չեք բավարարել․ Ագնեսա Խամոյան

Քաղաքական

18 Հունվարի 2022, 17:20
 Նախապայման կա՞, որ չեք բավարարել․ Ագնեսա Խամոյան

Երկու օր է՝ ինչ ընդդիմությունը առաջ է քաշում հարցադրումներ, որոնց այդպես էլ չի տրվում բովանդակային պատասխաններ։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ 

«Հարցնում ենք՝ ինչո՞ւ է գաղտնի պրոցես ընթացել Թուրքիայի հետ բանագնաց նշանակելու մասով։ Մենք Չավուշօղլուից ենք իմացել, որ Երևան-Ստամբուլ չարթերային թռիչքներ են իրականցվելու, որ ՀՀ-ի և Թուրքիայի բանագնացները առաջիկայում հանդիպելու են և այդ հանդիպումը կայացել է։ Երկու օր է փորձում ենք հասկանալ՝ ինչ են քննարկել, որովհետև հաղորդագրության մեջ ասվում է, որ դրական և կառուցողական մթնոլորտում է անցել այդ հանդիպումը, իսկ դրա դառը փորձը մենք ունենք՝ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև դրական, կառուցողական մթնոլորտում անցած բանակցություններ»,-ասաց Խամոյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ թուրքական մամուլում հրապարակվել է ճանապարհային քարտեզ, ըստ որի՝ միչև հունվարի 20-ը աշխատանքային խմբեր են ստեղծվելու, որոնք զբաղվելու են ճանապարհային քարտեզի մշակմամբ, պրոցեսն ընթանալու է երեք փուլով և ավարտվելու է մայիսին։

«Մայիս-հունիսին նախատեսված է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումը, զրո արձագանք հայկական կողմից»,-ասաց Խամոյանը:

Հիշեցնենք, որ 2020թ․ դեկտեմբերի 27-ի ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանը Հայաստանն ու Թուրքիան հայտարարում են առանց նախապայմանների բանակցությունների մասին՝ այն դեպքում, երբ Հայաստանը կատարել է Թուրքիայի բոլոր նախապայմանները։

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica