Ադրբեջանը հայտարարել է, թե Երևանը «խորամանկել» և Բաքվին է տրամադրել ականների հնացած քարտեզներ
Տարածաշրջան

Հայաստանի տրամադրած քարտեզները ցույց են տալիս միայն նախկին շփման գծում պաշտպանական նպատակներով ստեղծված ականապատ դաշտերը. ճեպազրույցում ասել է ադրբեջանական ականազերծման գործակալության` ANAMA-ի խորհրդի նախագահի տեղակալ Սամիր Փոլադովը։
Ըստ նրա՝ Հայաստանը դրանցում չի նշել նախկին շփման գծից դուրս ստեղծված ականադաշտերը։
«Ականային խնդիրը, խիտ ականապատումը եղել է հենց նախկին շփման գծում, իսկ Շուշին ու Աղդամը գտնվում են նախկին շփման գծից շատ հեռու»,- ասել է նա։