Ռուսաստանը տարհանում է իր դիվանագետներին Ուկրաինայից. The New York Times
Աշխարհ

Ուկրաինայում Ռուսաստանի երկու հյուպատոսությունների դիվանագետներին հանձնարարվել է պատրաստվել լքել երկիրը: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյայի։
Հրապարակման աղբյուրը պարզաբանել է, որ հունվարի 5-ին Ուկրաինան լքել է 18 մարդ, հիմնականում՝ ռուս դիվանագետների երեխաներն ու կանայք։ Եվս 30 մարդ շուտով կլքի Կիևում և Լվովում գտնվող հյուպատոսությունները։
Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ Վաշինգտոնը տեղյակ է մոտալուտ տարհանման մասին. «Մենք տեղեկություններ ունենք, որոնք ցույց են տալիս, որ Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում էր դեկտեմբերի վերջին և հունվարի սկզբին տարհանել նրանց ընտանիքի անդամներին Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանատնից»: