close
Եղանակը Երևանում
21 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տեղի ունեցավ «Համահայկական երիտասարդական դմադրություն» շարժման առցանց հավաքը

Հասարակություն

17 Հունվարի 2022, 22:36
 Տեղի ունեցավ «Համահայկական երիտասարդական դմադրություն» շարժման առցանց հավաքը

ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակը հաղորդում է, որ սույն թվականի հունվարի 16-ին տեղի ունեցավ «Համահայկական երիտասարդական դմադրություն» շարժման առցանց ընդհանուր հավաքը, որին մասնակցեցին 20 երկրներից շարժմանը միացած 70-ից ավել երիտասարդական կազմակերպություններ՝ շուրջ 115 ներկայացուցիչներով։ Վերջիններս տարբեր ոլորտներում գործող (քաղաքական, եկեղեցական, կրթամշակութային, բարեսիրական, մարզական, ուսանողական․․) եւ տարբեր հայացքներ ունեցող կազմակերպություններ են, որ համախմբված են շարժման տեսլականի, նպատակների եւ օրակարգի շուրջ։

Հանդիպման բանախոսն էր՝ Տավուշի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանեանը։ Նա կարեւորելով արտաքին թշնամու հանդեպ վրեժի ոգով առաջնորդվելը եւ ազգային արժանապատության վերականգնումը՝ հրամայական համարեց պատերազմի վախից ձեռբազատվելը, ինչպես նաեւ հայ երիտասարդության գաղափարականացումը, որի արդյունքով պիտի առաջանա համատարած ժողովրդական պոռթկումը։

ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի ներկայացուցիչ՝ Արշակ Մեսրոպյանը ներկայացրեց դիմադրության շարժման պայքարի 5 հիմնական ուղղություններն ու առաջիկա աշխատանքները, որ իրականացվելու են։

Առաջիկա քայլերի վերաբերյալ տեղի ունեցավ մտքերի փոխանակում։ Շեշտը դրվեց աշխատանքները Արցախում եւ Սյունիքում կենտրոնացնելու եւ սփյուռքյան համայքների երիտասարդությանը դիմադրության գաղափարի շուրջ կազմակերպելու վրա։

Հայ երիտասարդությունը չի հանդուրժում եւ չի համակերպվել այսօրվա իրականության հետ։ Համահայկական երիտասարդական դիմադրության ցանցը օրեցօր ընդլայնվում է եւ իր ամբողջ կարողականությունն ու ներուժը պիտի կենտրոնացնի ներկա իրավիճակը ճշտելու ուղղությամբ։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica