close
Եղանակը Երևանում
21 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ է գոհունակ Ադրբեջանը հայ-թուրքական Մոսկովեան բանակցութիւններից...

Հասարակություն

17 Հունվարի 2022, 21:09
 Ինչո՞ւ է գոհունակ Ադրբեջանը հայ-թուրքական Մոսկովեան բանակցութիւններից...

2009 թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի նախաձեռնած հայ-թուրքական հաշտեցման գործընթացի (ֆուտբոլային դիւանագիտութիւն‎) վիժեցման գործում մեծ ու որոշիչ դերակատարութիւն ունեցաւ Սփիւռքը, որի քաղաքական ու հասարակական հատւածները միահամուռ ընդդիմացան ժամանակի ՀՀ իշխանութիւնների վարած քաղաքականութեանը:

Հետագային էլ, երբ պարզւեց, որ Թուրքիան հակառակ իր յայտարարութիւններին, այդ հաշտեցմանը վերաբերւում է լոկ նախապայմաններով, ինքն էլ «արդարացաւ» նրանով, որ իր կրտսեր եղբայր Ադրբեջանը խիստ դժգոհ է եղել հայ-թուրքական հաւանական կապերի ստեղծմամբ, քանի դեռ Արցախեան հարցը իրենց ուզածով չի հանգուցալուծւել:

Թուրք-թաթարական այս ճչացող նախապայմանը մնաց իր  ուժի մէջ, մինչեւ 2020 թ. նոյն թուրք-թաթարական համատեղ ագրեսիայի արդիւնքում ստեղծւած աշխարհագրա-քաղաքական նոր իրավիճակը, որին մինչ օրս էլ մատնւել է Հայաստանի Հանրապետութիւնը…

Հիմա, սակայն, ինչպէս Ադրբեջանը ամենաբարձր մակարդակներով է յայտարարում, ինքը եւս գոհունակ է 2022 թ. յունւարի 14-ի հայ-թուրքական բանագնացների Մոսկովեան հանդիպումից, դրական գնահատելով «տարածաշրջանում խաղաղութեանը միտող նոր գործընթացը»:

Սա, ոչ այլ ինչ է, եթէ ոչ 2009-10-ի թուրք-թաթարական Արցախեան հարցի կարգաւորման իրենց օգտին լուծելու նախապայմանի իրականացումը… ի՞նչ է սա նշանակում: Նշանակում է այն, որ մինչ Մոսկովեան տւեալ հանդիպմանը Թուրքիայի ղեկավարութեան եւ ցաւօք՝ Հայաստանի իշխանաւորների կողմից շարունակ բարձրաձայնւած «Առանց նախապայմանների հանդիպում-բանակցութիւնները» մեղմ ասած՝ հեքիաթներ են լոկ... նշանակում է նաեւ, որ մինչ «առանց նախապայմանների հանդիպումները» թուրք-թաթարական նախապայմանները ապահովւել են՝ ի վնաս Հայաստանի ու հայութեան:

Արցախեան հարցի ադրբեջանանպաստ լուծման առումով, արդէն Ադրբեջանն ինքն է յայտարարում, իսկ բացառւած էլ չէ, որ թուրքերի գոհունակ, վստահ ու հապճեպօրէն Մոսկովեան հանդիպմանը մասնակցելու հիմք են հանդիսացել առհասարակ Հայաստանի կողմից Հայոց Ցեղասպանութեան միջազգայնօրէն չարծարծման, ինչպէս նաեւ՝ «թուրք-ադրբեջանական հողային ամբողջականութեան» (ներառեալ Սիւնիքի նկատմամբ յաւակնութիւնները) ու նաեւ միւս նախապայմանները ապահովւած տեսնելու երիցս հայաստանավնաս հանգամանքները…:

Ահաւասիկ, Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան, հողային ամբողջականութեան ու անվտանգութեան Արցախեան հայանպաստ հանգուցալուծման ու մասնաւորապէս Հայոց պահանջատիրական մաքառումները լինելով գերազանցապէս համազգային նշանակութեան հիմնախնդիրներ, պահանջում են հանգուցալուծման համարժէք վերաբերմունք եւ ինչպէս 2009 թւականի թուրքական խարդաւանքները, այս նորագոյնն էլ, ուշ կամ շուտ տապալւելու է մեր համազգային անտեղիտալի ջանքերի շնորհիւ…: 

Դերենիկ Մելիքյան

«Ալիք» օրաթերթի  գլխավոր խմբագիր

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica