close
Եղանակը Երևանում
21 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատվաստվելը պետք է լինի մարդու ազատ կամքը. բողոքի ակցիա է իրականացվել նախարարության դիմաց

Հասարակություն

17 Հունվարի 2022, 18:56
 Պատվաստվելը պետք է լինի մարդու ազատ կամքը. բողոքի ակցիա է իրականացվել նախարարության դիմաց

Առողջապահության նախարարության շենքի մոտ «Ազատ կամք» նախաձեռնության անդամների հրավերով այսօր բողոքի ակցիա է կազմակերպվել՝ ընդդեմ պարտադիր պատվաստումումների։ «Ազատ Կամք» նախաձեռնության ղեկավար, իրավաբան Արա Զոհրաբյանը նախարարության մոտ լրագրողների հետ զրույցում նշեց.

«Պատվաստվելը պետք է լինի մարդու ազատ կամքը։ Չի կարելի մարդուն ստիպել պատվաստվել այն պատվաստանյութերով, որոնք գրանցված չեն։ Չկա աշխարհի վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը գրանցված է։ Դրանք բոլորն էլ փորձարկումների փուլում են»։

Զոհրաբյանը հարցմամբ դիմել է Առողջապահության նախարարությանը, հետաքրքրվելով, որ եթե անձը վնասներ կրի պատվաստման հետևանքով, կամ խախտվի նրա կյանքի իրավունքը, ո՞վ է դրա համար պատասխան տալու։ Նախարարությունը պատասխանել է, որ մարդիկ պատվաստվում են կամավոր։ Ըստ Զոհրաբյանի, եթե անձը պատվաստման պատճառով խնդիրներ ունենա ու փորձի դիմել դատարան, փորձելու են համոզել, որ նա կամավոր է պատվաստվել։

Անդրադառնալով նոր սահմանափակումներին՝ Զոհրաբյանը նշեց, որ հանրային սննդի օբյեկտներում փորձում են սահմանափակել մարդկանց մուտքը, խոցում են աշխատավորներին ու հանրային սննդի կետերի սեփականատերերին։

«Իրենց ուժը պատում է աշխատող մարդկանց վրա, որովհետև այլ գործիք չունեն։ Վստահ եմ, որ մարդիկ, ովքեր աշխատանքը կորցնելու վտանգից ելնելով չեն պատվաստվել, ես ռեստորանում սնվելու համար չի գնալու պատվաստվի։ Ե՛վ իրենք են տուժելու, և՛ ձեռնարկատերերը»։

Զոհրաբյանը հավելեց, որ այս քայլերն արվում են իրավաբանորեն ոչ գրագետ ձևով։ Բացի այդ, փորձում են նույնիսկ քաղաքացիներին տանել երեխաներին պատվաստելու ճանապարհով։

«Պատվաստանյութ արտադրողները, օրինակ, Մոդերնայի մասով ԱՆ-ն նվեր ստացած խմբաքանակը իրացնելու համար տարիքային սահմանափակումը 18-ից 12 տարեկան էր իջեցրել, այն դեպքում, երբ Մոդերնայի արտադրողը գրել էր, որ սա 18-ից բարձր անձանց համար է նախատեսված։ Պատկերացնու՞մ եք, որ նախարարը նման որոշում է իրականացնում։ Հարցումներ եմ կատարել և բազմաթիվ երեխաների պատվաստել են»։

Զոհրաբյանը հայտնեց, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել դեռ նոյեմբերին, սակայն մինչև օրս չեն տեղեկացել՝ քրեկան գործ հարուցվել է, թե՝ ոչ։ Իրավաբանը հավելեց՝ քաղաքացիները պետք է անհամաձայնություն հայտնեն, հակառակ պարագայում նախարարությունը մյուսների երեխաներին ևս պարտադիր պատվաստումների կտանի։

Նրա գնահատմամբ, այս ամենը բժշկության հետ կապ չունի, քաղաքականության է, մարդկանց կամքը կոտրելու, մարդկանց ստրկացնելու ձև է։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica