Զանգեզուրի միջանցքի հետ կապված՝ Հակոբ Արշակյանն առաջարկում է կոնկրետ հարցեր չտալ
Քաղաքական

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն այդպես էլ չկարողացավ պատասխանել հարցին՝ Ռուբեն Ռուբինյանն ի վիճակի՞ է հայկական շահ պաշտպանել։
ԱԺ փոխխոսնակը համառորեն նաև չկարողացավ պատասխանել հաջորդ հստակ հարցին՝ եթե ինքն այդքան շուտ կորցնում է ինքնատիրապետումը, գուցե բանակցությունների ժամանա՞կ էլ նույն վիճակում հայտնվի։
Ինչ վերաբերում է հաջորդ հարցին՝ հայկական կողմը հասե՞լ է նրան, որ թուրք-ադրբեջանական կողմը հրաժարվի Զանգեզուրի միջանցքից, Արշակյանը մի կերպ պատասխանեց․ «Դու տենց շատ կոնկրետ հարց եք տալիս, ես առաջարկում եմ նման հարցեր հիմա սենց չքննարկենք»։