close
Եղանակը Երևանում
21 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ներսես Երիցյանն իր գումարները պահում է կանխիկ. ինչո՞ւ

Քաղաքական

17 Հունվարի 2022, 16:35
 Ներսես Երիցյանն իր գումարները պահում է կանխիկ. ինչո՞ւ
ՀՀ ԱԺ-ում այսօր քննարկվում էր «Անկանխիկ գործառնությունների մասին» օրինագիծը։ Նախ նշեմ, որ անկանխիկ վճարումներն ինքնին և ընդհանրապես վատ բան չեն և քաղաքակիրթ ամբողջ աշխարհը գնում է այդ ուղղությամբ։
 
Սակայն, հետաքրքիր է, թե ԱԺ-ում այդ օրինագիծը կառավարության կողմից ներկայացնող ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն ի՞նչ եղանակով է պահում իր ֆինանսական միջոցները։
 
Պաշտոնատար անձանց 2020թ․ եկամուտների հայտարարագրում Ներսես Երիցյանն իր ֆինանսական միջոցների հատվածում նշել է․ կանխիկ՝ 350 հազար դոլար, անկանխիկ՝ 11 մլն դրամ կամ շուրջ 20 հազար դոլար։
 
Զավեշտալի է, որ խորհրդարանի ամբիոնից անկանխիկ գործառնությունների քարոզ անող Ներսես Երիցյանն անձնապես իր ֆինանսական միջոցները պահում է կանխիկ։ Անկանխիկ գործառնությունների ավելի լավ հակաքարոզ պարզապես հնարավոր չէր պատկերացնել։
Հետաքրքիր է, թե ո՞րն է պատճառը։ Այն, որ բանկային համակարգի ներկայացուցիչ լինելով Ներսես Երիցյանը չի՞ վստահում բանկային համակարգին, թե՞ այլ հարց կա, օրինակ փողերի լվացման, ինչպես ԱԺ ամբիոնից մատնանշեց ՔՊ-ական պատգամավորներից մեկը՝ ավելացնելով․ «Կանխիկով գումարի ծագումը հայտնի չի լինում»։
 
Հիմա, թե այս տարբերակներից ո՞ր մեկն է, իրենք իրար մեջ թող պարզեն։
 
Արեգնազ Մանուկյան
ՀՀ ԱԺ պատգամավոր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica