Բանկերն ամբողջությամբ կունենան մենաշնորհային դիրք գումարի շրջանառության վերաբերյալ․ Վարդևանյան
Տնտեսական

Այս նախագիծը նրա մասին է, որ բանկերն ամբողջությամբ ունենան մենաշնորհային դիրք գումարի շրջանառության վերաբերյալ։ Սրանից ի՞նչն է շահում հայ մարդը։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նշենք, որ Ազգային ժողովը քննարկում է «Անկանխիկ գործառնությունների մասին» ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
«Սա, իրականում, կոնկրետ միջամտություն է սեփականության իրավունքին, մենք ասում ենք, որ պետությունը որոշում է, թե ինչպես սեփականությունը կարող է տնօրինվել կամ ինչպես չի կարող տնօրինվել: Սա, դասական իմաստով, իրավունքից հետքայլ է»,- ասաց Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։