Եմենի հութիները հարձակվել են Աբու Դաբիի օդանավակայանի վրա
Աշխարհ

Աբու Դաբիի օդանավակայանում երկուշաբթի՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը։
Լրագրողների տվյալներով՝ հութիների հարձակման արդյունքում պայթել են օդանավակայանի տարածքում գտնվող վառելիքի երեք պահեստարաններ։ Կրակը բռնկվել է նոր տերմինալի շինհրապարակում և տարածվել մի քանի տնտեսական շենքերում։
Շարունակվող հրդեհի պատճառով ԱՄԷ-ի իշխանությունները Աբու Դաբի մեկնող ինքնաթիռներն ուղարկել են Դուբայի, Շարժայի և այլ քաղաքների օդանավակայաններ։
Նշենք, որ ավելի վաղ եմենցի ապստամբները հայտարարել էին ԱՄԷ-ում հաջող գործողության մասին։