New York Times-ին հայտնի են դարձել Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների մանրամասները
Աշխարհ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև «անվտանգության երաշխիքների» շուրջ բանակցություններում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներն ակնարկել են ԱՄՆ-ի մոտ միջուկային հրթիռներ տեղակայելու հնարավորության մասին։ Այդ մասին կիրակի՝ հունվարի 16-ին. հայտնում է The New York Times-ը։
Թե որքանով են լուրջ Ռուսաստանի նման ծրագրերը, դեռ հայտնի չէ։ Պարբերականը գրում է, որ նման ակնարկները կարող են լինել ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին վախեցնելու փորձ, որ ընդունեն ռուսական պահանջները։
Հիշեցնենք, որ օրերս ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն չէր բացառել Կուբայում և Վենեսուելայում ռուսական ռազմական ներկայության հաստատման մասին խոսակցությունները: