close
Եղանակը Երևանում
21 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանին նախագահ Քոչարյանի պատասխանը գաղտնի չի պահվել ու նույն ժամանակ հրապարակվել է մամուլում․ քաղաքագետ

Քաղաքական

17 Հունվարի 2022, 13:05
 Էրդողանին նախագահ Քոչարյանի պատասխանը գաղտնի չի պահվել ու նույն ժամանակ հրապարակվել է մամուլում․ քաղաքագետ

Ուսապարկ Վահագն Ալեքսանյանը հերթական անգամ ինքն իրեն խայտառակեց:

Հակառակ նրա պնդումին՝  Էրդողանին Նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը գաղտնի չի պահվել ու նույն ժամանակ հրապարակվել է մամուլում:

Դա նույնիսկ տպարգված է Թեհրանի «Ալիք» օրաթերթի 2005 թվականի ապրիլի 28-ի համարի առաջին էջում՝ հղում կատարելով «Երկիր» օրաթերթին:

Իսկ նամակի բովանդակությունն առանց բացատրության:

«Հարգելի պրն վարչապետ, ստացա Ձեր նամակը: Իսկապես որպես հարեւաններ մենք պետք է փորձենք ուղիներ որոնել այժմ եւ ապագայում համերաշխ ապրելու համար: Այդ իսկ պատճառով հենց սկզբից մենք առաջարկել ենք հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել սահմանները եւ երկխոսություն սկսել երկու երկրների ու ժողովուրդների միջեւ»:

Աշխարհում, մասնավորապես եվրոպական մայրցամաքում, կան հարեւան երկրներ, որոնք ունեցել են դժվարին անցյալ, որի շուրջը տարակարծիք են: Սակայն դա նրանց չի խանգարում ունենալ բաց սահմաններ, բնական հարաբերություններ, դիվանագիտական կապեր, ներկայացուցիչներ միմյանց մայրաքաղաքներում, եւ այդ բոլորով հանդերձ զուգահեռաբար քննարկել վիճելի հարցերը:

«Անցյալին անդրադառնալու Ձեր առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե չի անդրադառնում ներկային ու ապագային: Արդյունավետ երկխոսության մեջ ներգրավվելու համար մեզ անհրաժեշտ է ստեղծել նպաստավոր եւ համապատասխան քաղաքական միջավայր: Երկկողմ հարաբերությունների զարգացման պատասխանատվությունը կրում են կառավարությունները, եւ մենք իրավասու չենք դա լիազորել պատմաբաններին: Ուստի մենք առաջարկել ենք եւ կրկին առաջարկում ենք առանց նախապայմանների մեր երկու երկրների միջեւ հաստատել բնական հարաբերություններ»:

Ռոբերտ Մարգարյան

Քաղաքագետ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica