close
Եղանակը Երևանում
21 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆինլանդիան և Շվեդիան կարող են «ակնթարթորեն» դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Աշխարհ

17 Հունվարի 2022, 14:05
 Ֆինլանդիան և Շվեդիան կարող են «ակնթարթորեն» դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Ֆինլանդիան և Շվեդիան կկարողանան անդամակցել ՆԱՏՕ-ին դիմումի ներկայացման հաջորդ իսկ օրը, այդ թեմայի քննարկումը կարող է սկսվել Ուկրաինայում սրման դեպքում. ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

«Եթե Ֆինլանդիան և Շվեդիան դիմեն՝ միանալու համար (կազմակերպությանը), մենք կարող ենք անմիջապես որոշում կայացնել: Դուք կարող եք անդամ դառնալ հենց հաջորդ օրը, քանի որ համապատասխանում եք անդամակցության բոլոր անհրաժեշտ չափանիշներին»,- ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը Ֆինլանդիայի հանրային հեռարձակող Yle-ին։

Նրա խոսքով՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում Ռուսաստանը պահանջել է «վետո դնել դաշինքի ընդլայնման վրա»։

«ՆԱՏՕ-ի դռները բաց կմնան, և մենք չենք ցանկանում, որ Վլադիմիր Պուտինը հանդես գա որպես դռնապան: Կարծում եմ, որ Ռուսաստանի հարձակումը Ֆինլանդիայում և Շվեդիայում քննարկում կառաջացնի ՆԱՏՕ-ին միանալու մասին… Այսպիսով՝ Ուկրաինայի վրա հարձակվելու գինը Պուտինի համար չափազանց բարձր կլինի»,- ընդգծել է Ռասմուսենը։

Միաժամանակ, նա հայտարարել է, որ չի հավատում, թե Ռուսաստանի Դաշնությունը «կհարձակվի» Ուկրաինայի վրա։

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն ուրբաթ հայտարարել է, որ երկիրը դեռ մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica