Իրաքում գտնվող թուրքական բազան հրթիռակոծվել է
Տարածաշրջան

Իրաքում թուրքական ռազմաբազան, որը գտնվում է Մոսուլի մերձակայքում, հրթիռակոծվել է. հայտնում է Shafaq լրատվական գործակալությունը։ Երկու օրվա ընթացքում սա երկրորդ հարձակումն է։
Հրթիռային հարձակում է իրականացվել Զիլիկան բազայի վրա, իսկ թուրքական հրետանին «պատասխանել է կրակով»։
Դեկտեմբերին Al Arabiya գործակալությունը հայտնել էր, որ հրթիռային հարձակում է գրանցվել Բաղդադի արևելքում գտնվող «կանաչ գոտում», որտեղ գտնվում են կառավարությունը և օտարերկրյա դիվանագիտական առաքելությունները։