close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամո՛թ է, մի՛ համեմատեք ձեր իշխանության օրոք արտագաղթի տվյալները Քոչարյանի կառավարած տարիների հետ․ Խամոյան

Քաղաքական

17 Հունվարի 2022, 12:47
 Ամո՛թ է, մի՛ համեմատեք ձեր իշխանության օրոք արտագաղթի տվյալները Քոչարյանի կառավարած տարիների հետ․ Խամոյան

Այս ամբիոնից Վաղարշակ Հակոբյանը ամոթից է խոսում, դասեր է տալիս և արտագաղթի տվյալներ է հրապարակում, մեղադրում է մեծ արտագաղթի մեջ, Քոչարյանի կառավարման տարիները բնութագրում է․․․ Պարո՛ն Հակոբյան, ամո՛թ է, այստեղից մի՛ համեմատեք ձեր իշխանության վարած սոցիալական քաղաքականությունը, արտագաղթի տվյալները Քոչարյանի կառավարած տարիների հետ․ ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Լավ է՝ այս ամբիոնից չխոսեցիք գազի գնից, էլեկտրաէներգիայի թանկացումից, ջրի թանկացումից։ Շուրջ հարյուր հազար քաղաքացի է արտագաղթել 2021 թվականի  հունվար-հուլիս ամիսներին միայն։ Նամակներից էլ մի՛ խոսեք, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ նամակներ են հրապարակվելու ձեր իշխանափոխությունից հետո, բացահայտվելու է, ի վերջո,  հայտնի վերելակի մեջ  ինչ են խոսել Ալիևը և Փաշինյանը, մի՛ խոսեք նամակներից։ Ի տարբերություն ձեզ, Քոչարյանին նամակ գրում էին, ոչ թե ձեր իշխանությունների նման Վրաստանի վարչապետի, Սորոս պապիկի միջոցով ու միջնորդությամբ փորձում էին հասնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման»,-ասաց Խամոյանը։

Անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանն է սկսել  Թուրքիայի հետ ֆուտբոլային դիվանգիտությունը, Խամոյանը նշեց․ «Ժամանակին էլ Նիկոլ Փաշինյանը բանակցային պրոցեսների նրբությունը Ալիևից էր ճշտում, տպավորություն է,՝ հետևելով այդ օրինակին, Ռուբինյանը Քըլըչից է սկսել ճշտել հայ-թուրքական հարաբերությունների պրոցեսը»։

Չարենցը հրատարակիչ
27 Մայիսի 2022, 13:20 Չարենցը հրատարակիչ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica