close
Եղանակը Երևանում
20 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանականնե՛ր, դուք տեղյա՞կ եք, որ Վրաստանի վարչապետի միջոցով Փաշինյանը ձեռք է մեկնել Թուրքիային

Քաղաքական

17 Հունվարի 2022, 12:33
 Իշխանականնե՛ր, դուք տեղյա՞կ եք, որ Վրաստանի վարչապետի միջոցով Փաշինյանը ձեռք է մեկնել Թուրքիային

Անցնող 30 տարիներին հայ-թուրքական հարաբերություններում միշտ էլ գործընթացներ եղել են՝ բաց, փակ, զարմանալի, տարօրինակ․Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ հանդիպել էր թուրք ազգայնական «գորշ գայլերի» առաջնորդի հետ, բնական էր, բայց մի կարևոր բան կար այդ ժամանակվա Թյուրքեշի հետ հանդիպման և այսօրվա իշխանությունների հարաբերությունների միջև։ Թյուրքեշի հետ հանդիպման նախաձեռնողը Սամսոն Օզարարատն է, Ֆրանսիայում է բնակվում հիմա, պոլսահայ գործարար, բայց տարօրինակ է, որ նա այս տարի էլի հայտնվել էր Երևանում։ Հիմա ասում են՝ միշտ էլ եղել են հարաբերություններ, այո, եղել են։ Արծվիկ Մինասյանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի պատասխանը, դա է եղել պատասխանը՝ նախապայման չպետք է լինի, պատմաբանների հանձնաժողով չպետք է լինի․ արժանապատիվ հարաբերություններ, ոչ թե այն, ինչ հիմա է կատարվում։ Ո՞վ է եղել միջնորդը՝ Ռուսաստանի՞ ԱԳՆ-ն, թե՞ Վրաստանի վարչապետը, իշխանական պատգամավորնե՛ր, դուք տեղյա՞կ եք, որ Վրաստանի վարչապետի միջոցով Նիկոլ Փաշինյանը ձեռք է մեկնել Թուրքիային, չլիներ Էրդողանը որտեղի՞ց էինք տեղյակ լինելու»,- ասաց պատգամավորը։ 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica