close
Եղանակը Երևանում
21 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տոկաևն արդեն պաշտոնից հեռացրել է Նազարբաևի 3 փեսաներին և եղբոր որդուն

Աշխարհ

17 Հունվարի 2022, 13:03
 Տոկաևն արդեն պաշտոնից հեռացրել է Նազարբաևի 3 փեսաներին և եղբոր որդուն

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնեկ դստեր ամուսինը՝ Թիմուր Կուլիբաևը, հայտարարել է «Ատամեկենի» Ձեռնարկատերերի ազգային պալատի նախագահության նախագահի պաշտոնից հեռանալու մասին. ըստ РИА Новости-ի՝ ասվում է պալատի կայքում տեղադրված՝ նրա հայտարարության մե

Կուլիբաևը և նրա կինը երկրի ամենամեծ բանկի՝ Ղազախստանի Halyk բանկի սեփականատերերն են։

Նշենք, որ հունվարի 15-ին Նուրսուլթան Նազարբաևի կրտսեր դստեր՝ Ալյա Նազարբաևայի ամուսինը՝ Դիմաշ Դոսանովը, հրաժարական է տվել «Կազտրանսօյլ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի եւ խորհրդի նախագահի պաշտոնից:

Հունվարի 15-ին Նուրսուլթան Նազարբաևի ավագ դստեր՝ Դարիգա Նազարբաևայի ամուսինը՝ Կայրաթ Շարիպբաևը, նույնպես հրաժարական է տվել «ԿազՏրանսԳազ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահի պաշտոնից։

Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը նաև հրաման է ստորագրել Սամաթ Աբիշին Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին. հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Սամատ Աբիշը Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալն է 2015 թվականի դեկտեմբերից։ Նա երկրի առաջին նախագահի եղբոր որդին է։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica