Ադրբեջանական բանակի զինծառայող է սպանվել
Տարածաշրջան

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ժամկետային զինծառայող, շարքային Մամեդլի Ջավիդան Աբդուլազիզ օղլուի մահվան մասին տեղեկությունը՝ զենքի հետ վարվելու կանոնների կոպիտ խախտման հետեւանքով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ՊՆ-ից։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանում տեղակայված ադրբեջանական զինծառայողներից մեկը սպանել էր իր երեք զինծառայակցի: