close
Եղանակը Երևանում
21 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավստրիալիան կարտաքսի Ջոկովիչին

Սպորտ

16 Հունվարի 2022, 16:13
 Ավստրիալիան կարտաքսի Ջոկովիչին

Ավստրալիայի դաշնային դատարանը չի բավարարել աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի բողոքարկումը՝ նրա վիզան չեղյալ հայտարարելու մասին որոշման դեմ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը որոշման հայտարարության ընթացքում հայտնել է դատարանի նախագահ Ջեյմս Օլսոպը։ 

Նշվում է, որ Ջոկովիչի վիզան չեղարկվել է, քանի որ իշխանությանը չի համոզել մարզիկին կորոնավիրուսի դեմ պատվաստումից ազատելու պատճառը։ Պատվաստումը պարտադիր է Մեծ սաղավարտի առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության բոլոր մասնակիցների համար:

Մրցումները տեղի կունենան «Մելբուրն պարկ» կորտում հունվարի 17-30-ը։ 9-ակի չեմպիոն Ջոկովիչը նախորդ մրցաշարի հաղթողն է:

Հիշեցնենք, որ Ջոկովիչը Ավստրալիա է ժամանել հունվարի 5-ին Australian Open-ին մասնակցելու համար։ Հաջորդ օրը նրան տեղափոխել են միգրացիոն մեկուսարան։ Չորս օր անց Ջոկովիչն ազատ է արձակվել մեկուսարանից դատարանի որոշմամբ, սակայն հունվարի 14–ին Ավստրալիայի ներգաղթի հարցերով նախարար Ալեքս Հոուկը որոշում էր կայացրել չեղարկել մարզիկի վիզան՝ «հասարակական շահերից ելնելով»:

Սերբ թենիսիստը պատվաստված չէ կորոնավիրուսի դեմ, քանի որ դեկտեմբերին վարակվել եւ առողջացել է։ Ավստրալիայի սահմանապահ ծառայությունը չեղարկել էր Ջոկովիչի վիզան, սակայն դատարանը բավարարել էր բողոքարկումը եւ վերականգնել այն։ 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica