close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը կողմ էր, որ Երևանում հրահրվեն զանգվածային անկարգություններ, բայց դեմ է, որ հրահրվեն Ալմաթիում․ Ալումյան

Քաղաքական

14 Հունվարի 2022, 15:05
 Փաշինյանը կողմ էր, որ Երևանում հրահրվեն զանգվածային անկարգություններ, բայց դեմ է, որ հրահրվեն Ալմաթիում․ Ալումյան

Եթե նայեք այն կադրերը, որ վերջերս նկարահանվել են Ղազախստանում, և այն կադրերը, որոնք նկարված են 2008թ. մարտի 1-ին, պահեր կան, որ ձեզ կթվա, թե նույն իրադարձություններն են, քանի որ շատ նման են իրար: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը՝ զուգահեռներ տանելով Ղազախստանում կատարվածի և Մարտի 1-ի իրադարձությունների միջև:

«Նույնիսկ Մարտի 1-ի իրադարձությունների որոշ հատվածներ ավելի դաժան են, քան Ղազախստանում կատարվածը, երբ ամբոխը ոստիկանության վրա նետում է «Մոլոտովի կոկտեյլները», երբ ամբոխի ուղղությունից դեպի ոստիկանություն ավտոմատային կրակահերթեր էին լինում…Դուք պատկերացրեք, որ այդ կես օրվա ընթացքում 180 ոստիկան ստացել է տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ, իսկ 2-ը սպանվել են»,- ասաց Ալումյանը։

Փաստաբանի խոսքով՝ Հայաստանում հանրությանը 12 տարի բացատրում էին, թե չէր կարելի կիրառել ՀՀ զինված ուժերը զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով։

«Ասում էին, որ մեր Սահմանադրությունն ու օրենքները դա արգելում են: Բայց պարզվում է, որ այդ նույն մարդիկ, համարելով, որ Հայաստանում մեր զորքերը չեն կարող կիրառվել զանգվածային զինված անկարգությունները կանխելու համար, համարում են, որ Ղազախստանի զորքերը կարելի է կիրառել Ղազախստանի զինված անկարգությունները կանխելու նպատակով: Այստեղ տրամաբանություն չնկատեցի»,- հավելեց փաստաբանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica