close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զոհվող ամեն զինվորի հետ մեզնից մի մասնիկ ոչնչանում է, մենք մեռնում ենք նրանց հետ․ Մետաքսե Հակոբյան

Արցախ

12 Հունվարի 2022, 21:14
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զոհվող ամեն զինվորի հետ մեզնից մի մասնիկ ոչնչանում է, մենք մեռնում ենք նրանց հետ․ Մետաքսե Հակոբյան

Յուրաքանչյուր զոհվող զինվորի հետ մեզնից մի մասնիկ ուղղակի ոչնչանում է, մենք մեռնում ենք նրանց հետ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ խոսելով Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների սահմանին վերջին օրերին ակտիվացած ագրեսիայի դրսևորումներն Ադրբեջանի կողմից։

«Սա կշարունակվի ու  մենք կվերանանք որպես ազգ, որպես դարի պատմություն կերտած ազգ՝ եթե չսթափվենք, եթե մենք չդադարենք ներել։ Երբեմն մարդիկ կան մեր հասարակության մեջ, որ նույնիսկ աստվածացնում են այս իշխանություններին, դրա հետևանքը միշտ մեր երեխաների կորուստն է»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։

Արդյոք չպե՞տք է պահանջել, որ հանվեն կամ հետ քաշվեն ադրբեջանական այն դիրքերը, որոնք ուղղակի տեղակայված են հայկական բնակավայրերի դիմաց․ Արցախի ԱԺ պատգամավորը տարակուսում է՝ իսկ ո՞վ պետք է դա անի։

«Շատ բան կա անելու, դա էլ պետք է արվի, առաջին բանը որ պետք է արվի՝ մեր բանակի տեխնիկական զարգացումը, մեր բանակի ոգին բարձրացնելը պիտի լինի, բայց ո՞վ դա պիտի անի․ դա պիտի անեն իշխանությունները՝ այս իշխանությունները։ Ես չեմ ընդունում այն թեզերը, որ չեն կարողանում, ունակ չեն, իբր իրենք հոգեկան խնդիրներ ունեն, ո՛չ, իրենք ամեն բան անում են կանխամտածված,  գիտակցված»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։

Վերջին ամիսներին, նրա համոզմամբ, ՀՀ-ում հակառուսական նոր ալիք են սկսում այս իշխանությունները և դրա ակնհայտ դրսևորումներն են ԱՄՆ-ում, Ուկրաինայում ՀՀ դեսանները, Արմեն Գրիգորյանը, որը Պուտինին մերժելով իշխանության եկավ։

«ՀՀ-ում հայության շրջանում էլ կարողանում են հակառուսական տրամադրություններ ստեղծել, ասելով, որ եթե ռուսը ուզի՝ ամեն բան կկարգավորվի, եթե չի լինում՝ ուրեմն ռուսը չի ուզում․․․ բայց ակնհայտ է, որ այս իշխանությունները արևմտամետ իշխանություններ են»,-ասաց Արցախի ԱԺ պատգամավորները։

Խաղաղ հայ բնակիչներին ու զինվորականներին թիրախավորելով՝ անկախ բոլոր պայմանավորվածություններից Թուրքիան ու Ադրբեջանը ուզում են ցույց տալ, որ Արցախում տերն ու տիրակալը իրենք են՝ համոզած է Մետաքսե Հակոբյանը։

«Անկախ այն հանգամանքից, որ այս պահին օկուպացված է Արցախի 75 տոկոսը, իրենք այս կերպ ուզում են ցույց տալ, որ նաև մնացած 25 տոկոսի տերն են, և ուզում են խուճապ առաջացնելով նաև դատարկել մնացած 25 տոկոսում բնակվող մեր հայրենակիցներին։ Բայց ինչքան անցնում  է ժամանակ պատերազմից հետո՝ Արցախի հայը, թեև միշտ իր հողին կպած է եղել, հիմա ոնց որ մոլուցքի վերածված լինի, բոլորն ուզում են թեկուզ այս փոքրիկ հողակտորի վրա հաստատվել, ապրել, մինչև մեր երկրի ազատագրումը լինի»,-ասաց Մետքսե Հակոբյանը։

Սա ադրբեջանցիներին անհանգստացնում է, համոզված է նա, և այս կերպ ադրբեջանցիներն անընդհատ փորձում են  սասանել հայի հավատքը հայրենիքի հանդեպ, բայց չի ստացվում։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica