Համազգայինի Երևանի գրասենյակը ցավակցություն է հայտնել Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ
Մշակույթ

Խորապես ցավակցում ենք մեր ժամանակի մեծանուն բանաստեղծ սիրելի ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ մահվան առիթով։
Ռազմիկ Դավոյանի բովանդակալից կենսագրության մեջ մի հատված նվիրված է Համազգային հայ կրթական և մշակութային միությունում նրա գործունեությանը։
Սիրելի բանաստեղծը Համազգայինում աշխատած տարիներին ամեն ինչ արեց հանրությանը հաղորդակից դարձնելու հայ գրականության մեծերին։
Ռազմիկ Դավոյանի անդառնալի կորուստը մեզ համակում է մի մխիթարանքով, որ նա դեռ երկար է ապրելու իր գրականությամբ։
Համազգայինի Երևանի գրասենյակ