close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդենիսի համայնքապետի երդումը բակում կանցկացնենք, քանի որ ոստիկանները ներս չեն թողնում․ Դավիթ Շահնազարյան

Քաղաքական

4 Հունվարի 2022, 11:23
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդենիսի համայնքապետի երդումը բակում կանցկացնենք, քանի որ ոստիկանները ներս չեն թողնում․ Դավիթ Շահնազարյան

Քանի որ մեզ ոստիկանները թույլ չեն տալիս ներս մտել շենք, ավագանու անդամներով որոշեցինք, որ հենց բակում էլ կազմակերպենք երդման արարողությունը և բակում էլ անցկացնենք՝ ըստ Yerkir.am-ի Վարդենիսում հայտարարեց ավագանու ընդդիմադիր անդամ Դավիթ Շահնազարյանը։

«Ավագանու նիստը իրավազոր է եղել, քվորում կար, որոշում կար, համայնքի ղեկավարի ընտրություն կայացավ, հետևաբար, դրան հաջորդող քայլը, որ հենց նույն ավագանու նիստով որոշվել է՝ հունվարի 4-ին երդմնակալություն անցկացնելն է։ Ազգաբնակչության կողմից մանդատ ստացած մարդկանց խոչընդոտում են ներս մտնելու այն վայր, որտեղ իրենք պետք է իրականացնեն իրենց պաշտոնեական պարտականությունները»,-ասաց Դավիթ Շահնազարյանը։

Նա վստահեցրեց, որ դա ապօրինի է, քանի որ ընտրություները չեղարկելու մեխանիզմ օրենսդրությամբ նախատեսված չէ։

Նշենք, որ ընդդիմադիրների միասնական թեկնածու Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի համայնքապետ է ընտրվել դեկտեմբերի 30-ին՝ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքների կողմից՝ 14 քվեով։

Իշխող՝ ՔՊ-ական ավագանու անդամները չեն մասնակցել քվեարկությանը, իսկ ավել ուշ հանդես են եկել առաջարկով՝ չեղարկել համայնքապետի ընտրությունների արդյունքերն ու նոր ընտրություններ անցկացնել, ինչպես նաև դիմել են վարչական դատարան։

Ընդդիմադիրները, սակայն, պատճառ չեն տեսնում նոր ընտրություն անցկանելու, ստացել են համայնքապետարանի գլխավոր քարտուղարի ծանուցումը երդմնակալություն անցկացնելու մասին։

Մանրամասն՝ տեսանյութում․  

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica