Ադրբեջանցի կինը՝ «Ղարաբաղ» անսամբլով և «Լեզգինկա»֊ով՝ "Поле чудес" խաղին
Խմբագրի անկյուն

Ներկայիս Ադրբեջանցի Շաքիի շրջանի Թուրան գյուղի բնակչուհին (նախկինում՝ Օրջոնիկիձե) «Ղարաբաղ» անսամբլով և «Լեզգինկա» պարով է ներկայացել ռուսական հայտնի "Поле чудес" խաղին։
Հիշեցնենք՝ Աղվանքի հնագույն ժողովուրդներից մեկը՝ լեզգիները, ներկայումս ապրում են Դաղստանի հարավում և Ադրբեջանի հյուսիս ֊ արևելքում։ Չի բացառվում, որ ադրբեջանցի հորջորջված կեղծ ժողովրդի անվան տակ ներկայացող շաքեցի կինն իրականում ազգությամբ լեզգի է և ներկայացնում է իր ազգային պարը։
Բնականաբար՝ «Ղարաբաղ» անունը կրող անսամբլը ռուսական ամենահայտնի հեռուստախաղին ներկայացնելը ևս պատահական չէ, այն ունի քաղաքական մեծ նշանակություն և ցույց է տալիս, որ Ադրբեջանը որևէ առիթ բաց չի թողնում աշխարհին ցույց տալու համար սեփական զավթողական նկրտումները։
Փաստենք, որ փաշինյանական հանձնվողական քաղաքականության պայմաններում Ադրբեջանի ախորժակն առավել քան բացվել է, և չի բացառվում, որ այս տեսարանը գոհունակության հռհռոց է առաջացրել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Արցախից հրաժարման մեծ գործընթաց սկսած ՀՀ իշխանությունների շրջանում։
Վ. Սարգսյան