close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ է փնտրում «Զվարթնոցի» մաքսավորը բոլոր ուղևորների ձեռքի ուղեբեռում

Հասարակություն

27 Դեկտեմբերի 2021, 20:11
 Ի՞նչ է փնտրում «Զվարթնոցի» մաքսավորը բոլոր ուղևորների ձեռքի ուղեբեռում

«Զվարթնոց» օդակայանում վերջին շրջանում ուղևորները բախվում են աննախադեպ մի երևույթի. մարդկանց համատարած քշում են «կարմիր միջանցք» և խուզարկում կամ, ժարգոնային բառամթերքով ասված, «շմոն» անում՝ ստուգելով ձեռքի ուղեբեռները:

Իրապես՝ հետաքրքիր է, ի՞նչ կարող է լինել ուղևորի ձեռքի ուղեբեռի մեջ, երբ նա ինքնաթիռ նստելիս անցել է մի քանի ստուգումներ և մանրամասն զննումներ, իսկ, օրինակ, ՌԴ-ի օդակայաններից թռչելիս՝ նա այդ զննումներն անցել է երկուսից ավել անգամներ, քանի որ ՌԴ օդակայաններում ամեն ինչ մանրամասն զննվում է նաև հենց օդակայան մուտք գործելիս: Հետևաբար՝ պահանջում ենք, որ ՊԵԿ-ը հստակ պարզաբանի, թե ի՞նչ է փնտրում  ՀՀ ժամանող ուղևորների ձեռքի ուղեբեռներում:

Եթե, օրինակ, ՊԵԿ-ը փնտրում է նոր գնված հեռախոսներ, օծանելիքներ և այլ ապրանքներ, ապա այդ ի՞նչ քանակի մասին է խոսքը, որն արդեն ենթակա է հարկման: Ի վերջո՝ մարդը հարյուրավոր, երբեմն՝ հազարավոր դոլարներ գումար է ծախսում ավիատոմսերի վրա, ապա  ինչու՞ պետք է իր կամ ընտանիքի անդամների համար մեկ-երկու հեռախոս իրավունք չունենա «ներկրել» երկիր և ինչու՞ նա անպայման պետք է գնի այս կամ այն օլիգարխի կողմից ներմուծված հեռախոս կամ այլ ապրանք:

Հիշեցնենք, որ երևույթը նախկինում ևս երբեմն դրսևորվել է, երբ մաքսային ծառայության աշխատակիցները մարդկանց մոտ փնտրել են ինչ-որ ապրանքներ: Ստացվում է՝ «Զվարթնոցում» ամենակատաղի կերպով վերականգնվել են նշյալ ավանդույթները: 

Մենք, իհարկե, դեմ չենք, որ ակնհայտ կասկած ներկայացնող ուղեբեռի դեպքում (օրինակ, բազմաթիվ միանման արկղեր, մեծ քանակի ծավալուն պայուսակներ և այլն) ՊԵԿ-ի ներկայացուցիչները ուղևորին հրավիրեն «կարմիր միջանցք» և ստուգեն: Բայց ի՞նչ է նշանակում՝ ինքնաթիռի բոլոր 300 ուղևորներին անխտիր քշել նույն կարմիր միջանցք և բոլորին խուզարկել, առաջացնել հերթեր, անհարմարություններ, կարճ ասած՝ զզվացնել երկրի ժամանող մարդկանց և հենց առաջին րոպեներից թողնել բռնատիրական պետության տպավորություն: Սրա՞նք են Փաշինյանի իշխանության բերած «հեղափոխական արժեքները»:

Նաև հետաքրքիր է՝ ու՞մ որոշմամբ է սույն գործողությունն իրականացվում: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը տեղյա՞կ է սեփական հիմնարկի ներկայացուցիչների այս գործողություններից, եթե ոչ, ապա ու՞մ «խելացի» գլխի մեջ է ծագել նման միտք, որ պետք է խուզարկել բոլորին: Փաստենք, որ աշխարհի լավագույն օդակայաններում ևս կան կարմիր ու կանաչ միջանցքներ, սակայն որևէ տեղ չենք հանդիպել նման միջնադարյան մեթոդներով խուզարկումների: Ի դեպ, մեզ մոտ էլ «կանաչ միջանցքը» նորմալ աշխատում էր, հիմա ի՞նչ պատահեց, որ անգամ երկիր ժամանող կանանց ձեռքի իրերի մեջ են խորանում և ինչ որ բաներ փնտրում:

Ավելին՝ կա՞ն, արդյոք, հստակ ցուցանիշներ, թե նման խայտառակ խուզարկությունների արդյունքում որքան մաքսատուրք է գանձվել 2021 թվականին՝ այն պարագայում, երբ ԵԱՏՄ երկրների պարագայում անգամ մաքսատուրք գոյություն չունի:

Հ.Գ. Նշյալ խնդրի առնչությամբ գրավոր դիմել ենք ՊԵԿ նախագահին՝ ակնկալելով խնդրի շուտափույթ կարգավորում:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica