close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս օրենքը հետապնդել է մեկ նպատակ՝ մարդկանց լռեցնել․ Աղվան Վարդանյան

Քաղաքական

9 Դեկտեմբերի 2021, 14:25
 Այս օրենքը հետապնդել է մեկ նպատակ՝ մարդկանց լռեցնել․ Աղվան Վարդանյան

Ծայրահեղ անպարկեշտ արտահայտությունը ես մի կերպ կարող եմ մեկնաբանել, դուք երեք կերպ կարող եք մեկնաբանել, ոստիկանությունը կամ դատարանները տասը կերպ կարող են մեկնաբանել, և այս արտահայտություններն անորոշություններ են, սրա մասին է խոսքը․ Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետևյալ հարցին․ «Ծանր վիրավորանքը, որը օրենքում հստակ նշում է, հայհոյելն է կամ անձի արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, այլ բան չկա, հիմա կխնդրեի, որպեսզի  հստակեցնեք՝ քննադատությունը կամ խոսքի ազատությունը ի՞նչ կապ ունեն սրա հետ»։

Այնուհետև շարունակելով արձագանքը՝ Աղվան Վարդանյանը նաև ընդգծեց․ «Ես հույս ունեի, որ ձեր հռչակած ժողովրդավարության բաստիոն երկիրը, պետք է նմանվեր էն արևմտյան չորս երկրներին կամ  սովետական 10 երկրներին, ոչ թե ետ գնար նախկինների ապաքրեականացրած օրենքը նորից քրեականացնելու ճանապարհով»։ 

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է ապաքրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը։ Առաջարկվող նախագծով նախատեսվում է չեղարկել 2021–ին ԱԺ նախորդ գումարման խորհրդարանի հապճեպ ընդունած փոփոխությունները։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica