close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՄԻՊ-ի թեկնածուն ոչ միանշանակ է ընդունվել. «Փաստ»

Մամուլի տեսություն

9 Դեկտեմբերի 2021, 08:57
 ՄԻՊ-ի թեկնածուն ոչ միանշանակ է ընդունվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականի փետրվարի 23-ին։ Օրերս հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն արդեն որոշում է կայացրել Թաթոյանի փոխարեն ՄԻՊ-ի պաշտոնում «նշանակել» արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանին։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Գրիգորյանի թեկնածության հետ կապված իշխանական թիմում ոչ միանշանակ վերաբերմունք է եղել. շատերը դժգոհել են, որ նա, մեղմ ասած, այդքան էլ նախընտրելի թեկնածու չէ, և նշանակումից հետո այդ տարբերությունը նկատելի է լինելու, առավել ևս՝ Թաթոյանի հետ համեմատած։

Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, տեսակետ է հնչել, որ այդ նշանակումից հետո իշխանությունները հերթական անգամ հայտնվելու են քննադատության թիրախում՝ թե՛ մասնագիտական որակների տեսակետից, թե՛ այն առումով, որ Գրիգորյանը որակվելու է որպես իշխանությունների կամակատար, «սրտի ՄԻՊ», այսինքն՝ ոչ անկախ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica