close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աներձագ Հրաչի հերթական ցինիզմը և սուտը Գերասիմ Վարդանյանի մասին

Խմբագրի անկյուն

8 Դեկտեմբերի 2021, 16:30
 Աներձագ Հրաչի հերթական ցինիզմը և սուտը Գերասիմ Վարդանյանի մասին

ԱԺ-ում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպից հետո, որի ժամանակ ՔՊ-ական մի շարք պատգամավորներ և պատգամավորների օգնականներ խմբակային հարձակում էին գործել ընդդիմադիր պատգամավորների օգնականներ Գերասիմ Վարդանյանի, Տարոն Ղազարյանի և Սևակ Նազարյանի վրա, «Ազատության» հետ հարցազրույցում Հրաչյա Հակոբյանը հայտարարել է, թե, իբր, «Գերասիմ Վարդանյանը Արարատ Միրզոյանի սպանության փորձի մեջ է մեղադրվում»:

Հայտնենք, որ սույն ՔՊ-ականը բացարձակապես ստում է՝ ունենալով երկու նպատակ՝ 1. Գերասիմ Վարդանյանին վերագրելով ծանր մեղքեր՝ փորձ է կատարվում Գերասիմ Վարդանյանից կերտել հանցագործի կերպար, 2. ստեղծել տպավորություն, թե, իբր, Գերասիմն է հարձակում գործել իրենց վրա:

Հայտնենք, որ Արարատ Միրզոյանի վրա հարձակում գործելու առիթով հարուցված քրեական գործի մասով քննչական խմբին են փոխանցվել բոլոր անհրաժեշտ տեսագրություններն ու ապացույցները, ըստ որոնց՝ Գերասիմ Վարդանյանը նոյեմբերի 9-ի երեկոյան և լույս 10-ի գիշերվա համապատասխան ժամերին գտնվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ շենքում և որևէ կապ չունի նշված հարձակման հետ:

Աներձագ Հրաչի՝ օրը ցերեկով հանրությանը խաբելու, ստելու և մոլորեցնելու փաստն առավել քան ցցուն է, քանի որ մինչ օրս Գերասիմ Վարդանյանի վրա նշված գործով չկա որևէ մեղադրանք:

Հետևաբար՝ Հրաչյա Հակոբյանի սույն հայտարարությունը խղճուկ քայլ է, որով ինքը և իր խմբակը փորձում են հանցագործից վերածվել տուժողի, ինչը, բնականաբար, չի ստացվելու:

 

Վահե Սարգսյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica