close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ «քսի» էին տալիս ընդդիմադիրների վրա. գերեվարվածի հարազատ

Քաղաքական

8 Դեկտեմբերի 2021, 11:49
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ «քսի» էին տալիս ընդդիմադիրների վրա. գերեվարվածի հարազատ

Իրենք ոնց որ մեզ «քսի» տային, ասեին՝ մեղավորն ընդդիմադիրներն են, որ ձեր երեխեքին չեք կարողանում գտնել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Ադրբեջանում գերեվարված հայ զինծառայողի հարազատներից մեկը, ով այլ գերիների հարազատների հետ բողոքի ակցիա է իրականացնում Ազգային ժողովի մուտքի մոտ՝ փորձելով պարզաբանում ստանալ գերիների հասցեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա վարկաբեկող արտահայտությունների համար։

Լրագրողը հետաքրքրվեց՝ անցյալ տարի հենց այդ հարազատներն էին ընդդիմադիրներին ասում, որ դադարեցնեն բողոքի զանգվածային ակցիաները, որովհետև դրանով խանգարում են, որ իրենց երեխաները վերադառնան։

Գերեվարվածի հարազատը պատասխանեց, որ այդ ժամանակ իրենք Արցախում էին, որ այդ ամենն այստեղ կատարվում էր, իրենք որոնողական աշխատանքների էին մասնակցում, տղերքի մարմիններն էին բերում։ Հետո եղավ մի ընթացք, որ այդ աշխատանքները դադաեցվեցին և երբ իրենք այնտեղ հարցնում էին՝ ի՞նչն է խնդիրը, տարբեր գերատեսչություններից՝ ով կոնկրետ զբաղվում էր այդ պահին այդ գործողություններով՝ ոչ միայն Արցախից, նաև Հայաստանից,  պատասխանում էին, որ քանի որ Հայաստանում քաղաքական վիճակը լարված է, Երևանում ընդդիմությունը ցույց է անում, Բաղրամյան, Դեմիրճյան փողոցները փակ են, դա նպաստում է, որ որոնողական աշխատանքներ չլինեն։  

«Մենք էլ որպես միամիտ ծնող ասում էինք՝ արա՛, ցավներդ տանեմ, թարգեք էսի, թող երեխեքին բերեն, հետո ինչ ուզում եք՝ արեք։ Որ ասում էինք՝ ախպեր, խի՞ են դադարել որոնողական աշխատանքները, եղել է, որ շաբաթով թույլ չեն տվել մտնել, բայց էնտեղ հասկանում եք՝ ամեն վայրկյանն է թանկ, երբ դա դադարում է՝ ասում ես՝ ի՞նչն է խնդիրը, մեզ ասում էին՝ խնդիրը սա է։ Այսինքն, իրենք ոնց որ մեզ «քսի» տային, ասեին՝ մեղավորն իրենք են, որ ձեր երեխեքին չեք կարողանում գտնել, ա՛յ իրենք մեղավոր են, գնացեք, իրենց ասեք, որ այդ ցույցը չանեն, որ մենք էլ գնանք ասենք՝ թուրքը թողնի որոնեք։ Չնայած ես չէի հասկանում՝ թուրքն ի՞նչ կապ ունի ստեղի ցույցի հետ»,-ասաց գերեվարվածի հարազատը։   

Հիշեցնենք, որ անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները երեկ՝ մինչ ուշ երեկո, փակ էին պահել Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակ մտնող եւ կառավարության շենքին հարող հատվածը եւ պահանջում էին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գա եւ պատասխան տա գերիներին դասալիք անվանելու համար: Գերիների եւ անհետ կորածների հարազատները նշել էին, որ պատրաստվում են փակ պահել փողոցներն այնքան ժամանակ, մինչեւ իրենց պահանջը կատարվի: Նշենք, որ նրանց վրդովեցրել էր երեկ համացանցում տարածված տեսանյութը, որում Ալեն Սիմոնյանը գերիներին համարում է դասալիքներ և ասում, որ գերիներն իր համար չկան: 

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica