close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ շենքում տեղի ունեցած խուլիգանությունը եղել է ծրագրված և այլ շենքից հրահանգված․ Սեյրան Օհանյան

Քաղաքական

8 Դեկտեմբերի 2021, 11:08
 ԱԺ շենքում տեղի ունեցած խուլիգանությունը եղել է ծրագրված և այլ շենքից հրահանգված․ Սեյրան Օհանյան

Երեկ Ազգային ժողովի շենքում տեղի է ունեցել խմբակային հերթական խուլիգանությունը՝ հերթական անգամ խորհրդարանական մեծամասնության պատգամավորների նախաձեռնությամբ և մասնակցությամբ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում վարման կարգով ելույթ ունենալով` ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Փորձել են երեք հոգու հետ հաշիվ պարզել և այդ ամենը տմարդի, ճղճիմ ձևով, հրավիրել են սեղանի շուրջը զրուցելու և մի քանի տասնյակ մարդկանցով հարձակվել են։ Միջադեպի ժամանակ իրեն կրավորական է պահել շենքում իբր անվտանգություն ապահովող ՊՎԾ–ն»,– ասաց նա և նշեց, որ սա հուշում է, որ խուլիգանությունը հերթական անգամ եղել է ծրագրված և այլ շենքից հրահանգված։

«Եթե իշխող ուժն ուզում է խուլիգանապետություն կառուցել, ապա ճիշտ ճանապարհին է»,– ասաց Սեյրան Օհանյանը և նշեց, որ եթե ուզում են շեղել հանրության ուշադրությունը, ապա դա իրենց չի հաջողվելու։ 

«Իհարկե, այս դեպքը չի մոռացվելու, սպասում ենք իշխանության արձագանքին»,– ասաց նա։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica