close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

8 Դեկտեմբերի 2021, 08:38
 Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մայրաքաղաքում բնակարանների գների բարձրացում արձանագրվել է բոլոր վարչական շրջաններում:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 14 հազար 900 դրամով. այն գերազանցում է 1330 դոլարը: Եթե սեպտեմբերին Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի արժեքը կազմել է 650 հազար 100 դրամ, հոկտեմբերին այն դարձել է 665 հազար դրամ:

Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 2800 դրամով, Քանաքեռ-Զեյթունում` 4500 դրամով: Դավթաշեն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն 330 հազար դրամից թանկացել է՝ դառնալով 335 հազար 100 դրամ: Ըստ մասնագետների հաշվարկների՝ առաջիկայում անշարժ գույքն է՛լ ավելի է թանկանալու:

Ի դեպ, բնակարանների գների բարձրացմանը նպաստել են նաեւ օտարերկրացիների կողմից անշարժ գույք ձեռք բերելու մեծ պահաջարկը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica