close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաստենք, որ Փաշինյանը շարունակում է իր պարտությունների շղթան. Արթուր Խաչատրյան

Հասարակություն

6 Դեկտեմբերի 2021, 19:35
 Փաստենք, որ Փաշինյանը շարունակում է իր պարտությունների շղթան. Արթուր Խաչատրյան

ՏԻՄ ընտրություններին ամենալավ գնահատականը արդյունքների առումով, թերեւս, տվել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով, որ ՔՊ-ն ձախողել է այս ընտրություններում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, «Հայաստան» դաշինքի մոտեցումները 2022 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նրա խոսքով, Փաշինյանը փորձել է դա արդարացնել նրանով, որ զաբաղված են եղել արտաքին անվտանգային մարտահրավերներով, ավելի կարեւոր գործեր են ունեցել, դրա համար իրենց կանխատեսածից ավելի վատ արդյունքներ են արձանագրել, քանի որ կաշառք չեն բաժանել, խախտումներ տեղի չեն ունեցել. «Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ այս ընտրությունների նախօրյակին պետությունն իբր պատահաբար սոցիալական աջակցության քսակն էր բացել թե համայնքներին ու համայնքներին: Սա զուտ համընկնում չէ: Նաեւ խոշորացման փնջերն այնպես են կազմվել, որ իրենք կարողանան հնարավորինս շատ ձայներ հավաքել, որը նույնպես պատահականություն չէ: Հիշեցնեմ, որ ընտրություններից առաջ ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ հալածանքներ են տեղի ունեցել: Նաեւ հիշեցնեմ, որ իերնք մոբիլիզացրել էին իրենց ողջ վարչական ռեսուրսը: Բայց այս ամենով հանդերձ իրենք պարտվել են»,-ասաց Խաչատրյանը:

Նա նշեց, որ 36 խոշորացված համայնքներից ընդամենը 15-ում է ՔՊ-ն կարողացել հավաքել այնքան ձայն, որ կարողանա միանձնյա իշխանություն ձեւավորել, իսկ 21 համայնքներում ոչ իշխանական ուժերը 8-ում միանձնյա, իսկ 13-ում կոալիցիայով կարող են կազմել մեծամասնություն:

«Իրենք որոշ համայնքներում, որ ներկայացնում են, թե հաղթել են, իրականում հենց այդտեղ են պարտվել, որովհետեւ հույսը դրել են այն մարդկանց վրա, որոնք տարիներ շարունակ, ընտրությունից ընտրություն սպասարկել են օրվա քաղաքական իշխանության շահերը: Իրականում իրենք են գործիք դարձել այդ պատեհապաշտ մարդկանց ձեռքում, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ են լքել խորտակվող նավը:

Կարող ենք արձանագրել, որ 2018-ից հետո իշխանությունը 2021-ին կորցրեց 200 հազարից ավելի ձայն, շարունակում է իր պարտությունների շղթան: Իշխանությունը պարտվել է Կապանում, Գյումրիում, Մեղրիում, Գորիսում, Ախուրյանում եւ սա շարունակական գործընթաց է: Եթե այսպես շարունակվի, շատ շուտով կտեսնեն, որ որեւէ աջակցություն չունեն»,-ընդգծեց պատգամավորը:

2022 թվականին 7 տոկոս տնտեսական աճի վերաբերյալ կառավարության հաշվարկները խնդրահարույց են, չհիմնավորված լավատեսության նպատակը զուտ քաղաքական է եւ միտված է սուտ խոստումների միջոցով զսպելու օրեցօր վատթարացող պայմաններում ապրող մեր քաղաքացիների զայրույթը եւ անհաջող փորձ է 44-օրյա պատերազմում պարտությունից հետո ստեղծված իրավիճակը ներկայացնելու որպես նոր հնարավորությունների դարաշրջան. նշեց Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ իշխանությունը փորձում է մանիպուլյատիվ մեթոդներով ցույց տալ, թե այդ 7 տոկոս աճն իրատեսական է:

Նրա խոսքով, վիճակագրության համաձայն այս տարվա 9 ամիսների ընթացքում տնտեսական աճը նախորդ տարվա համեմատ կազմել է ընդամենը 2,66 տոկոս, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,4 տոկոս, իսկ 10 ամսվա տվյալներով այն իջել է 4,3 տոկոսի:

Ինչ վերաբերում է գնաճին, Խաչատրյանը նշեց, որ ՀՀ-ում երրորդ եռամսյակին 12-ամսյա գնաճը կազմել է 8,9 տոկոս: Սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների դասում գնաճը կազմել է 15,4 տոկոս: Բանջարեղենը 64,5 տոկոսով է թանկացել: «Եթե չեք կարող գները վերահսկել, ո՞ւմ եք պետք: Եթե չեն կարողանում ոչ տնտեսությունը զարգացնել, ոչ անվտանգություն ն ապահովել, պետականության բուն գաղափարն են վարկաբեկում»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica