close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այլընտրանքի բացակայությունն ու ռեկորդային ցածր մասնակցությունը ապահովեցին ՔՊ-ի հաղթանակն Արմավիրում

Քաղաքական

6 Դեկտեմբերի 2021, 08:38
 Այլընտրանքի բացակայությունն ու ռեկորդային ցածր մասնակցությունը ապահովեցին ՔՊ-ի հաղթանակն Արմավիրում

Արմավիր խոշորացված համայնքում իշխող ՔՊ-ն պյուռոսյան հաղթանակ տարավ որեւէ այլընտրանքի բացակայության պայմաններում: Քանի որ այս համայնքում ընտրություններին մասնակցում էր միայն իշխող ուժը, չկար մրցակցություն, արդյունքում ընտրություններին մասնակցությունը ռեկորդային ցածր էր՝ 20,73 տոկոս:

Ներկայումս ԿԸՀ-ի տվյալներով մշակվել  է 29 ընտրատեղամասերից 23-ի արդյունքները, ըստ որի միակ մասնակիղց ուժը ստացել է 100 տոկոս ձայն (6630): 211 ընտրողներ քվեաթերթիկը փչացրել էին, դրանք անվավեր ճանաչվեցին:

Չափազանց ցածր մասնակցություն է գրանցվել նաեւ Էջմիածնում՝ 25,78 տոկոս, որի արդյունքում ՔՊ-ն այստեղ եւս հաղթանակ է տարել: Էջմիածնում մշակվել են 25 տեղամասերից14-ի արդյունքները: Իշխող ՔՊ-ն ստացել է 56,56 տոկոս (3217 ձայն): Ընդդիմադիր «Էջմիածին» դաշինքն ստացել է 35,5 տոկոս (2039 ձայն): Երրորդ տեղում քիչ հայտնի «Հայրենատեր» կուսակցությունն է, որն ստացել է 4,57 տոկոս (260 ձայն): Չորրորդ տեղում Իրական ժողովրդավարական կուսակցությունն է (1,95 տոկոս կամ 111 ձայն) եւ վերջին տեղում «Լուսավոր Հայաստանն» է, որն այստեղ ստացել է 1,05 տոկոս կամ 60 ձայն:

Համեմատաբար բարձր մասնակցությամբ ընտրություններով (34,16 տոկոս) իշխող ուժը հաղթել է Մեծամորում՝ ստանալով 81,23 տոկոս քվե (12203 ձայն): Այստեղ որպես միակ ընդդիմադիր ՀՅԴ-ն ստացել է 18,77 տոկոս (2818 ձայն): 573 ընտրո քվեաթերթիկը փչացրել է:

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica