close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արմավիրը միակ համայնքն է, որտեղ միայն ՔՊ-ն է ցուցակ առաջադրել. այստեղ մասնակցությունը 1,87 տոկոս է

Հասարակություն

5 Դեկտեմբերի 2021, 14:14
 Արմավիրը միակ համայնքն է, որտեղ միայն ՔՊ-ն է ցուցակ առաջադրել. այստեղ մասնակցությունը 1,87 տոկոս է

ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ ժամը 11-ի դրությամբ Հայաստանի 36 համայնքներում ամենացածր մասնակցությունը գրանցվել է Արմավիրում, որտեղ 3 ժամում ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 1,87 տոկոսը կամ 808 ընտրող:

Բանն այն է, որ Արմավիրը միակ համայնքն է, որտեղ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն «Քաղաքացիական պայմանագիրը»:

Մասնակցության ցածր ցուցանիշով Արմավիրին հաջորդում է Վաղարշապատը։ Այստեղ քվեարկել է ընդամենը 1359 մարդ կամ ընտրողների 3.14 տոկոսը։ Ցածր մասնակցության առումով երրորդ տեղում է Արմավիրի Խոյ համայնքը, որտեղ ընտրություններին մասնակցել է  ընտրողների 3.16 տոկոսը։

Ամենաբարձր մասնակցությունը եղել է Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ 16,07 տոկոս, երկրորդ տեղում Նոյեմբերյանն է՝ 11.11 տոկոս, իսկ երրորդ տեղում՝ Ապարանը՝ 11.08 տոկոս:

Ընդհանուր առմամբ, 36 համայնքներում մասնակցությունը կազմել է 6.15 տոկոս։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica