close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այդ ի՞նչ փոխվեց՝ Փաշինյանին «Мразь» (տականք) անվանող Լապշինն այսօր դրական է խոսում. Ն. Հոխիկյան

Քաղաքական

3 Դեկտեմբերի 2021, 14:29
 Այդ ի՞նչ փոխվեց՝ Փաշինյանին «Мразь» (տականք) անվանող Լապշինն այսօր դրական է խոսում. Ն. Հոխիկյան
Հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը վերջին օրերին ակտիվ հարցազրույցներ է տալիս ու հայտարարում, թե 2020-ի Արցախյան պատերազմում Նիկոլ Փաշինյանն այնքան էլ մեղք չունի, և ամեն ինչ կապում է անհայտ ու անորոշ հանգամանքների հետ։ Այնինչ ընդամենը մի քանի ամիս առաջ նույն Լապշինը «Мразь» (տականք) էր անվանում Փաշինյանին և վախենում, որ Փաշինյանն ու Վլադիմիր Կարապետյանն իրեն կսպանեն։ Կան բոլոր ձայնային հաղորդագրությունները և նամակները, որոնք տրամադրել եմ ԱԱԾ-ին և դատարանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող, փորձագետ Նաիրի Հոխիկյանը։

«Այսօր ի՞նչ փոխվեց, որ նույն Լապշինն սկսել է նույն Փաշինյանի մասին դրական արտահայտվել։
 
Փաշինյան-Լապշին խոսակցության, Արցախի պատերազմը գործարքով կազմակերպելու մասին իմ նախկինում արված հրապարակումների, և դրանց վերաբերյալ քննվող գործերի շրջանակում ՀՀ ԱԱԾ-ին և քննչական մարմիններին առաջարկել եմ վկայի կարգավիճակով հարցաքննության կանչել նաև Լապշինին։ Պատրաստակամություն եմ հայտնել նաև առերեսման։
 
Որքան տեղեկացնում են գործընկերներս և սոցիալական ցանցերում հրապարակումները, Լապշինը վերջին ամիսներին մի քանի անգամ եղել է Հայաստանում։
 
Արդյո՞ք նրան երբևէ հրավիրել են Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Կարապետյանի հետ ունեցած զրույցի թեմայով հարցաքննության, արդյո՞ք իրավապահ և անվտանգային մարմինների կողմից փորձ արվել է Լապշինից ճշտել, թե որքանով են ճիշտ Նաիրի Հոխիկյանի հրապարակումները և փաստերը՝ հիմնված Լապշինի ձայնային հաղորդագրությունների և նամակների վրա։
 
Եթե մինչև այժմ չի արվել, կրկին առաջարկում եմ Լապշինին հրավիրել հարցաքննության կամ ինձ հետ առերեսման, նույնիսկ հրապարակային մակարդակում»,- գրում է նա։
 
Հիշեցնենք՝ Նաիրի Հոխիկյանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ անդրադարձել էր նաև արցախյան վերջին պատերազմին՝ ցնցող փաստեր ներկայացնելով պատերազմի՝ Նիկոլ Փաշինյանի վարչախմբի կողմից վաղօրոք պլանավորված լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին: Նշված փաստերի հրապարակման ընթացքում ներկայացրել էր նաև հրեա բլոգեր Ալ. Լապշինի և Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ կարևոր խոսակցություն, ինչին արձագանքել էր Ալ. Լապշինը՝ մասամբ ժխտելով Ն. Հոխիկյանին: Ի պատասխան Լապշինի՝ Հոխիկյանն առաջարկել է հրապարակել իրենց միջև եղած խոսակցությունները։Հուլիսի 17-ին Նաիրի Հոխիկյանը վերստին դիմել էր հրեա բլոգերին՝ վերահաստատելով իր առաջարկը։ Հուլիսի 18-ին Ն. Հոխիկյանի iammedia.am հարթակում հրապարակել էր համապատասխան ռեպորտաժ՝ ներկայացնելով ևս մեկ կարևոր ապացույց Ալ. Լապշինի և Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի միջև տեղի ունեցած և մեծ դավաճանության մասին փաստող զրույցի մասին։ Հուլիսի 19-ին Նաիրի Հոխիկյանը ևս մի քանի հիմնարար փաստեր է հրապարակել հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի և իր խոսակցություններից, որոնք նոր լույս են սփռում այս օրերին հանրայնացված և մեծ աղմուկ բարձրացրած փաստերի վրա։Ես այսօր ստիպված եմ նույն Լապշինին ասել, որ ինքը շարքային սրիկա է, և մենք՝ հայերս, սկսած ինձնից, շատ մեծ սխալ ենք արել, որ այդ շարքային սրիկային ուղղակի վստահել ենք, հավատացել ենք և որևէ կերպ նրան օգնել ենք. հուլիսի 22-ին ուղիղ եթերում հայտարարել է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը՝ անդրադառնալով հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ վերջին բացահայտումներին ցուցաբերած ոչ անաչառ վարքագծին:Նաիրի Հոխիկյանն արձագանքել էր նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ հանրայնացրած փաստերի առիթով իրեն ուղղված հարցադրումներին:

Նաիրի Հոխիկյանը  ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ ԱԱԾ-ում հուլիսի 29-ին առգրավել են իր հեռախոսը: «Վկայի կարգավիճակով հարցաքննության հրավիրելուց հետո ՀՀ ԱԱԾ այսօր առգրավեց իմ անձնական բջջային հեռախոսը՝ պատճառաբանելով, որ պետք է փորձի գտնել պատերազմի վերաբերյալ իմ հրապարակումները հաստատող փաստական ապացույցներ։ Թեպետ ես պատրաստակամություն հայտնեցի անձամբ հանձնել իմ ձեռքի տակ եղած բոլոր փաստերը, սակայն ԱԱԾ-ն ավելի նպատակահարմար համարեց ամեն դեպքում առգրավել իմ հեռախոսը»,– սոցցանցի իր էջում գրել էր նա։

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ԱԱԾ տնօրենին՝ պահանջելով պարզաբանել, թե ի՞նչ իրավական հիմքերով են ԱԱԾ քննիչներն առանց դատարանի որոշման առկայության առգրավում լրագրողի անձնական գույքը: ԱԱԾ քննչական դեպարտամենտը մերժել է հայցվող տեղեկատվության տրամադրումը՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի   8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը (Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները):


Տես նաև՝ Վլ. Կարապետյանին խոստանում եմ նոր փաստեր և տհաճ անակնկալներ արդեն դատարանում. Ն. Հոխիկյան

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica