close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հաագայի դատարանը կհրապարակի «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշումը. Եղիշե Կիրակոսյանը մեկնում է Նիդերլանդներ

Հասարակություն

3 Դեկտեմբերի 2021, 11:50
 Հաագայի դատարանը կհրապարակի «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշումը. Եղիշե Կիրակոսյանը մեկնում է Նիդերլանդներ

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է Նիդերլանդների Թագավորություն (Հաագա). որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կիրակոսյանը կմեկնի Հաագա՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի հիման վրա ներկայացված ժամանակային (հրատապ) միջոցների վերաբերյալ որոշումների հրապարակմանը Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունն ապահովելու նպատակով։

Եղիշե Կիրակոսյանը գործուղումից վերադառնալուց հետո վարչապետին պետք է ներկայացնի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի իր որոշումը Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված մի շարք հրատապ միջոցների կիրառման կապակցությամբ:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica