close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խոշոր հրդեհ՝ Չարենցավանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ կիսամոխրացած դի. ներսում երեխա է եղել (ֆոտո)

Հասարակություն

3 Դեկտեմբերի 2021, 10:57
 Խոշոր հրդեհ՝ Չարենցավանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ կիսամոխրացած դի. ներսում երեխա է եղել (ֆոտո)

Կոտայքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 05:35-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,  որ  Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 10-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը բնակարանից իրեր է նետում և ներսում  լսվում է երեխայի լացի ձայն ու նկատվում է ծուխ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել է  ԱԻՆ ՓԾ Չարենցավանի թիվ 47 և 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Հրշեջները  մարել են նշված շենքի  4-րդ հարկի բնակարանում առաջացած հրդհեը, որից հետո հյուրասենյակում՝ հատակին բերանքսիվայր հայտնաբերել են կնոջ դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը, ով կիսաայրված վիճակում է, նույն բնակարանի բնակիչ, 89-ամյա Ռոզա Գ.-ն էր: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Կ. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և  նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Հրշեջների  գալուց իմացանք, որ նման դեպք է տեղի ունեցել, որ մի հոգի մահացել է, իսկ  2 հոգու էլ տեղափոխել են Չարենցավանի հիվանդանոց: Էդ ընտանիքում գրեթե բոլորը ունեցել են հոգեկան խնդիրներ: Մի օր սա պետք է լիներ: Ցավոք, ողբերգություն է տեղի ունեցել»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica