close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունը նախատեսում է ներդնել կառուցապատման թույլտվությունների ստացման առցանց համակարգ

Քաղաքական

2 Դեկտեմբերի 2021, 16:36
 Կառավարությունը նախատեսում է ներդնել կառուցապատման թույլտվությունների ստացման առցանց համակարգ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հաղորդում է վարչապետի աշխատակազմը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը ներկայացրել է Արմավիրի նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին. «Էդվարդ Հովհաննիսյանն այս տարի մինչև ամառ Պետական եկամուտների կոմիտեի նախագահն էր: Պարոն Հովհաննիսյան, շնորհավորում ենք Ձեզ նշանակման առիթով և հաջողություններ մաղթում»:

Նորանշանակ մարզպետը շնորհակալություն է հայտնել ընձեռած  հնարավորության համար և նշել. «Մարզային, տարածքային արդյունավետ կառավարումը մեր երկրի տնտեսության զարգացման, պետականաշինության ոլորտի առանցքային ուղղություններից է»: 

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կառուցապատման ոլորտը կանոնակարգելու նպատակով: Արդյունքում կկանոնակարգվեն կառուցապատման հիմնական փուլերի (ՃՀԱ-ի տրամադրում, նախագծի համաձայնեցում և շինարարության թույլտվության տրամադրում) հետ կապված առկա խնդիրները, կստեղծվի հարմար, թափանցիկ գործելու միջավայր՝ էլեկտրոնային «Մեկ պատուհան»: Այն հնարավորություն կտա մի կողմից ապահովել բոլոր մարմինների և կազմակերպությունների պահանջները, մյուս կողմից առցանց և միաժամանակյա գործելու շնորհիվ կկրճատի կառուցապատողների շփումները վերջիններիս հետ, կխնայի ժամանակը: Համակարգը թույլ կտա նաև իրականացնել գործընթացների մոնիթորինգը և կծառայի շինարարության բնագավառի միասնական տեղեկատվական շտեմարան: Արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Մասնավորապես, նախատեսվում է կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացում անցում դեպի կառուցապատման թույլտվությունների բացառապես առցանց դիմման և տրամադրման համակարգի։ Առաջնային փուլում Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում կառուցապատման թույլտվությունների ստացման գործառույթների զգալի մասն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ միասնական համակարգի միջոցով, դիտարկելով այն որպես էլեկտրոնային «Մեկ պատուհան», որում կգործեն ընթացակարգին մասնակից բոլոր մարմինները և կազմակերպությունները: Սահմանվելու է այնպիսի ընթացակարգ, ըստ որի տեղական ինքնակառավարման մարմիններին հասանելի կլինի մի քանի մարմինների և կազմակերպությունների հետ առցանց փոխհամաձայնեցումումը: Հնարավոր կլինի տեղական ինքնակառավարման մարմինների մեկ պատուհան ծառայությունների միջոցով համակարգ մուտքագրել բոլոր դիմումները: Դիմումներում լրացվող տեղեկատվությունը կդառնա ամբողջական՝ ըստ մատակարար կազմակերպությունների պահանջների, որպեսզի վերջինիս հիման վրա հնարավոր լինի տալ հստակ տեխնիկական պայմաններ: Նախագծերի համաձայնեցման գործընթացն կիրականացվի էլեկտրոնային համակարգով, երկու փուլով՝ նախագծման սկզբնական փուլում, էլեկտրոնային համակարգի միջոցով իրավասու մարմնի և մատակարար կազմակերպությունների հետ կառուցապատման և ինժեներական ենթակառուցվածքի ամփոփ հատակագծի համաձայնեցում, համաձայնեցման և միաժամանակ շինարարության թույլտվություն ստանալու համար նախագծի ամբողջական կազմով ներկայացում: Բոլոր ծանուցումները, տեղեկացումները և թույլտվություններն (էլեկտրոնային ստորագրությամբ) կիրականացվեն  e-permits համակարգի միջոցով: Դիմումներին կցվող փաստաթղթերի տվյալներն առցանց նույնականացնելու համար կօգտագործվեն տարբեր մարմինների տեղեկատվական շտեմարանները: Հողամասերի տեղադիրքը և առնչվող տեղեկատվությունը ստանալու համար կօգտագործվեն  առցանց քարտեզներ: Ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինարարության թույլտվությունները, շինության նախագծերը, շինարարության ավարտի ակտերը և շինության շահագործման թույլտվությունները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՀՀ կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային եղանակով:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շատ հաճախ մենք բողոքներ ենք ստանում շինարարական կազմակերպություններից կամ ներդրողներից, որ շինթույլտվությունների  կամ նախագծային առաջադրանքի գործընթացն օրենքով նախատեսվածից ավելի երկար ժամանակ է տևում: Այս համակարգում մենք ունե՞նք ինչ-որ ահազանգման համակարգ. գուցե վերահսկող մարմիններին կամ ՏԻՄ ստորաբաժանման ղեկավարին ահազանգ լինի, որ ենթադրենք այս դիմումի ընթացքը լուծելու համար ժամկետները մոտենում են և պետք է լուծումներ տալ: Եթե չկա, կարծում եմ՝ այն ընկերությունները, որոնք սպասարկում, ծրագրային ապահովումն են իրականացնում, պայմանական ասած՝ ահազանգի համակարգի, ստեղծման մասին էլ մտածեն»:

Հարսանիք ու Եռաբլուր
28 Հունվարի 2022, 14:41 Հարսանիք ու Եռաբլուր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica