close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանը գործողությունների պլաններ է մշակել Ուկրաինայի դեմ

Աշխարհ

2 Դեկտեմբերի 2021, 16:27
 Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանը գործողությունների պլաններ է մշակել Ուկրաինայի դեմ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է տեղեկությունների մասին, որոնք վկայում են, որ Ռուսաստանը պլաններ է մշակում Ուկրաինայի դեմ։

«Մենք խորապես մտահոգված ենք ապացույցներով, որ Ռուսաստանը զգալի ագրեսիվ քայլերի պլաններ է մշակել Ուկրաինայի դեմ: Ծրագրերը ներառում են Ուկրաինան ներսից ապակայունացնելու փորձեր, ինչպես նաև լայնածավալ ռազմական գործողություններ»,- ասել է նա:

Բլինքենի կարծիքով՝ Ռուսաստանի գործողությունների նմանատիպ սցենար նկատվել է 2014թ.։ «Նրանք  ակտիվացրել են ապատեղեկատվության տարածումը` ներկայացնելով Ուկրաինան՝ որպես ագրեսոր, որպեսզի արդարացնեն ծրագրված ռազմական գործողությունները»,- շարունակել է նա:

ԱՄՆ պետքարտուղարը մանրամասնել է, որ վերջին շաբաթներին սոցիալական ցանցերում Ուկրաինայի դեմ քարոզչության ավելի քան տասնապատիկ աճ է գրանցվել՝ «այն մակարդակի, որը վերջին անգամ նկատվել է 2014 թվականին՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից առաջ»։

Միաժամանակ, նա ասել է, որ չգիտի՝ արդյո՞ք Ռուսաստանի ղեկավարությունը Ուկրաինա ներխուժելու որոշում կայացրել է, սակայն, նրա կարծիքով, Մոսկվան միջոցներ է կիրառել, որոնք, եթե որոշում կայացվի, նման գործողություն արագ սկսելու հնարավորություն կտա:

Բլինքենը նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ, եթե այդ երկիրը ագրեսիայի գնա Ուկրաինայի դեմ։ Դաշինքը պատրաստ է նաև ուժեղացնել իր «արևելյան թեւը»

Բլինքենը նշել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանին նախազգուշացրել է Ուկրաինայի հետ ճգնաժամի սրման դեպքում գործողությունների դիմելու պատրաստակամության մասին։


Հարսանիք ու Եռաբլուր
28 Հունվարի 2022, 14:41 Հարսանիք ու Եռաբլուր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica