close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էկոնոմիկայի նախարարությունը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում․ «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

2 Դեկտեմբերի 2021, 09:28
 Էկոնոմիկայի նախարարությունը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը Էկոնոմիկայի նախարարությունում հաշվեքննություն է իրականացրել եւ մի շարք խախտումներ հայտնաբերել:

Մեզ հայտնի դարձավ, որ առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նյութերը Հաշվեքննիչ պալատն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն: Խոսքն Էկոնոմիկայի նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման հաշվեքննության մասին է, որի ընթացքում ի հայտ են եկել հանցագործության առերեւույթ հատկանիշների կասկածներ պարունակող նյութեր: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն եւ խնդրեց մանրամասներ տրամադրել, սակայն գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց. «Կոնկրետ ոլորտային ուսումնասիրության հետ կապված նյութեր դատախազությունը Հաշվեքննիչ պալատի կողմից ստացել է, այս պահին պետական շահերի պաշտպանության գործառույթների շրջանակներում իրականացվում է ուսումնասիրություն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Վաղը Մասիսում ջուր չի լինի
17 Հունվարի 2022, 18:47 Վաղը Մասիսում ջուր չի լինի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica