close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշխատանքից ազատելուց հետո իրենց արդեն չի հետաքրքրում՝ կվարակե՞ք, թե՞ կվարակվեք․ ակցիայի մասնակից

Հասարակություն

1 Դեկտեմբերի 2021, 17:36
 Աշխատանքից ազատելուց հետո իրենց արդեն չի հետաքրքրում՝ կվարակե՞ք, թե՞ կվարակվեք․ ակցիայի մասնակից

Սույն կառույցը (Առողջապահության նախարարություն․ խմբ․) իր տերերի հետ այնքան է մտածում ձեր առողջության մասին, որ ձեզ հանում են, շպրտում են աշխատանքից դուրս, թողնում առանց ապրելու միջոցի։ Ու աշխատանքից ազատելուց հետո իրենց արդեն չի հետաքրքրում, թե այդ մարդը ուրիշին կվարակի կամ կվարակվի՞, թե՞ ոչ։ Այս մասին լրագրողներին ասաց Առողջապահության նախարարության մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրա խոսքով՝ այս պահին ուսանողների հանդեպ  կորոնավիրուսի թեստ հանձնելու որևէ պարտադրանք չկա, քանի որ գիտեն՝ ուսանողները մեծ ուժ ունեն և կպայքարեն։

«Սրանք ընդհանրապես առողջության մասին չեն մտածում,մտածում են իրենց շահի և իրենք պատվաստումները մարդկանց վրա իրացնելու մասին։ Իմաստը ո՞րն է, օրինակ, երբ դասախոսին պարտադրում են թեստ հանձնել, իսկ ուսանողին՝ ոչ։ Հենց դա է պատճառը, այստեղ տրամաբանություն չկա»,- ասաց ակցիայի մասնակիցը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica