close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շիրինյանն ու Սիմիդյանի զոքանչը՝ Նիկոլի «պահեստայիններ» Նոր Հաճնում

Քաղաքական

1 Դեկտեմբերի 2021, 15:38
 Շիրինյանն ու Սիմիդյանի զոքանչը՝ Նիկոլի «պահեստայիններ» Նոր Հաճնում

Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի ընտրություններին էլ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը էժանագին մեքենայությունների գնում:  ՔՊ-ն, բացի առանձին ցուցակից, նեղ օրվա համար հանդես է գալիս մերձիշխանական երկու դաշինքով:  

Այսպես՝ Նոր Հաճնում ընտրապայքարի է դուրս եկել քաղաքական 5 թիմ՝ ՀՅԴ-ն, «Քաղաքացիական պայմանագիրը», «Գագիկ Մաթեւոսյան» դաշինքը՝  Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան եւ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություններով , «Վարդան Պապյան» դաշինքը՝ «Արդար Հայաստան» եւ «Արդարություն» կուսակցություններով, եւ «Դեմոկրատական այլընտրանք»  կուսակցությունը:

«Գագիկ Մաթեւոսյան» դաշինքում են իշխանությունների մոլի պաշտպան, քաղաքագետ Լեւոն Շիրինյանը  եւ Փաշինյանի խորհրդական Հակոբ Սիմիդյանի զոքանչը՝  Լյուդմիլա Սարգսյանը: 

«Վարդան Պապյան» դաշինքի ցուցակում առաջինը Նոր Գեղիի գյուղապետ Վարդան Պապյանն է՝ կարկառուն ՔՊ-ական, որը համայնքի ղեկավար դարձավ իշխանափոխությունից հետո: Yerkir.am-ի տեղեկություններով՝ նա վիրավորված դուրս է եկել կուսակցությունից, քանի որ ՔՊ ցուցակում առաջին տեղն իրեն չեն տվել: Թեեւ հիմա հանդես է գալիս առանձին դաշինքով, բայց պաշտպանում է ՔՊ-ի շահերը:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ ցուցակի թեկնածու Հայկ Սարգսյանը շեշտեց ՝ Գորիսի ընտրություններն են դաս եղել իշխանությանը, որ հիմա ՏԻՄ ընտրություններին մասնակցում են  երկրորդ-երրորդ ուժերով: «Երբ բացում ենք «Մաթեւոսյան» դաշինքի ցուցակը՝ ի հայտ են գալիս Փաշինյանի մերձավորներն ու խնամի-ծանոթ-բարեկամները: Շիրինյանը ինչպե՞ս կարող է հակաիշխանական լինել, կամ, օրինակ, Սիմիդյանի զոքանչը»,-ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ Նոր Հաճնի ընտրություններին, իր կանխատեսումներով, 50 պլյուս որեւէ մեկը չի ունենալու, եւ բացարձակ մեծամասնություն չի լինելու, ուստի կոալիցիա կազմելու հարց է բարձրացվելու՝ Գյումրու օրինակով:

Հայկ Սարգսյանը, որպես ավագանու առաջադրված անդամ, ներկայացնում է Քանաքեռավանը: Նա 2016թ.-ից Քանաքեռավան համայնքի ղեկավարն է, պաշտոնավարման ժամկետը լրացել է 2021թ.-ին: Սարգսյանը ՏԻՄ ընտրություններին Քանաքեռավանից այլ քաղաքական թիմերով առաջադրված թեկնածուներին՝  Անի Իսպիրյանին,  Հովհաննես Պոդոսյանին, Անի Գալստյանին, Սարո Մովսեսյանին, Հովհաննես Քամալյանին, Աշոտ Բոլլույանին եւ Գոհարիկ Հովսեփյանին, առաջարկում էր մասնակցել բաց քննարկման, որի ընթացքում բոլոր թեկնածուները հնարավորություն կունենային ներկայացնելու իրենց եւ իրենց քաղաքական թիմի ծրագրերը, բանավիճելու առկա խնդիրների շուրջ, պատասխանելու ընտրողների հարցերին։ Առաջադրված թեկնածուներից որեւէ մեկը, բացառությամբ ՀՅԴ-ական Գոհար Ավետիսյանի, պատրաստ չեն եղել բաց, բովանդակային եւ հրապարակային քննարկման։  Սարգսյանն ասում է՝ ՔՊ-ից եւ «Մաթեւոսյան» դաշինքից որեւէ թեկնածու չի չարձագանքել առաջարկին։

«Քանի որ համագյուղացիներ ենք, չեմ ցանկանա որեւէ կոպիտ դիտարկում անել: Բայց թերթեք, նայեք այդ թեկնածուների գործունեության ոլորտը, նրանց կատարած աշխատանքը: Հանրային քննարկման էի հրավիրում, որ հանրությունն իրենց ասելիքն իմանա, օրինակ, թե ինչո՞ւ են առաջադրվում, գոնե պատկերացում ունե՞ն, թե ինչ կուսակցությունով են հանդես գալիս: Նրանք անգամ տեղյակ չեն՝ ինչ կուսակցության անդամ են: «Մաթեւոսյան»  դաշինքից կա մարդ, որ համայնքապետարանում աշխատել է, ի՞նչ արժեք է ստեղծել, ի՞նչ արժեքի կրող է, չգիտենք»,- հավելեց Սարգսյանը:  

Խոսելով ՏԻՄ ընտրությունների անցկացման հրատապության մասին՝ նա ասաց, որ հիմա ընտրություններ անցկացնելու ժամանակը չէր: «Մեր երկիրը կանգնած է ավելի լուրջ խնդիրների առջեւ: Տպավորություն է՝ մեզ զբաղեցնում են, իրենք ավելի լուրջ գործողություններ են անում երկրում: Սահմանի հարց  ունենք, պետականության հարց ունենք, ՏԻՄ ընտրություններ կազմակերպելու պահը չէր»,- նշեց Հայկ Սարգսյանը:

Լ.Ս.

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica