close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊՈԱԿ-ի Հովո՛, ուղեղները լվանա՞լն է քո նպատակը. Վ. Մակարյանը՝ Հ1-ի տնօրեն Հ. Մովսիսյանին

Խմբագրի անկյուն

1 Դեկտեմբերի 2021, 13:42
 ՊՈԱԿ-ի Հովո՛, ուղեղները լվանա՞լն է քո նպատակը. Վ. Մակարյանը՝ Հ1-ի տնօրեն Հ. Մովսիսյանին

«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանն արձագանքել է Հանրային հեռուստաընկերության ներկայացրած ռեպորտաժին, որում ներկայացվել են Գառնի տանող նոր ասֆալտապատ ճանապարհները։ 

«Հ1-ով ռեպորտաժ են ցույց տալիս Գառնի տանող նոր ասֆալտապատ ճանապարհների մասին, որ նախկինում քանդած էր, իսկ հիմա նոր իշխանությունները, որոնք արդեն նախկին են ու նախկինից էլ անհամեմատ ավելի վատը, եկան ու նորոգեցին այդ ճանապարհը: 

Եվ ոչ մի խոսք այն մասին, որ այս չարաբաստիկ և հակահայկական իշխանությունները նախկինների սարքած ճամփեքը առանց դիմադրության, հերթով հանձնում են թշնամուն, ու վաղը իրենց կառուցած նոր ճանապարհներն էլ են հանձնելու, որովհետև իրենք դրա համար են կոչված: 

Հիմա հարց Հ1-ի ղեկավարությանը. Ֆեյքերի ՊՈԱԿ-ի Հովո, կասե՞ս` դու ինչի՞ համար ես նստել էդտեղ, որ նախկին տնօրենի` Մարգոյի չլած Camry-ով ամեն օր նախկինների սարքած Սարի թաղի ճանապարհով Էրեբունու կողմերից բարձրանաս Հ1 ու մարդկանց ուղեղնե՞րը լվանաս սրանց սարքած ասֆալտով: Դա՞ է քո նպատակը, դրա՞ համար ես միլիոններով աշխատավարձ ստանում, որ հասարակությանը պետական հեռուստատեսության վարդագույն ռեպորտաժներով ձեր նման զոմբի դարձնեք: 

Իսկ «Ազատությունում» աշխատելու տարիների՞ն էլ էր քո նպատակը դա, էնտե՞ղ էլ էիր մարդկանց ուղեղները լվանալու համար վարձատրվում: Բա մի հատ նորմալ լվացքատուն բաց մեր հարկերից ստացած միլիոններովդ, որ վաղը պաշտոնից զրկվես, գոնե հետ գցած բիզնես ունենաս` ձեր ու ձեր նմանների ազգադավ առաքելությանը համահունչ», - նշել է Վահե Մակարյանը: 

Ի հավելումն Վահե Մակարյանի հրապարակման՝ փաստենք նաև, որ, արդեն 6 ամիս է, ինչ  Գառնիի ճանապարհները վերանորոգման նպատակով քանդված ու անանցանելի են: Եվ ընդամենը 6 կմ երկարությամբ այդ հատվածի նորոգման աշխատանքները մինչ օրս ավարտված չեն: 

Հիշեցնենք՝ Հանրային հեռուստաընկերության լրագրող Արմինե Սիմոնյանը, որը Սյունիքի դարպասները թուրքերի առջև բացած իշխանության մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ աղջիկն է, օր ու գիշեր ռեպորտաժներ էր անում Սյունիքից՝ «ապացուցելու» համար, թե իբր Գորիս – Կապան և Կապան – Ճակատեն ճանապարհներն անվտանգ են, իսկ դրանք թշնամուն հանձնելու մասին խոսողները՝ «զզվելի»:

Սույն լրագրողն այնքան էր կորցրել իրականության հետ կապը և խրվել Փաշինյանի հայրենավաճառ իշխանության խոսափողի վերածված Հ1-ի մոլորեցնող գործողությունների մեջ, որ անգամ Կապան-Ճակատեն ճանապարհը թշնամուն հանձնելուց հաշված ժամեր առաջ՝ նոյեմբերի 14-ի երեկոյան, մատը պարզած Ճակատենի ցուցանակին, հայտարարում էր, թե ինքն անցել է այդ ճանապարհով անվտանգ և առանց խոչընդոտի:

Պարզորոշ է՝ թուրք-ադրբեջանական շահերի սպասարկու իշխանության հլու կամակատար սույն լրագրող-բաջին լավագույնս գիտեր, որ ժամեր հետո Կապան-Ճակատեն ճանապարհին  տեղադրվելու են ադրբեջանական անցակետեր: Առնվազն քեռին՝ մարզպետ Մ. Պողոսյանը, անհնար է, որ հայտնած չլիներ նրան այդ մասին: Այդ նույն քեռին նաև կարող էր պարզապես զանգահարել Արմինե Սիմոնյանին և ասել՝ աղջի՛կ ջան, մատդ ուրիշ ուղղությամբ պարզիր և այդ ստոր խաբկանքը հեռացրու էջիցդ, մարդիկ մեղք են, 30 արծաթի դիմաց մի՛ մոլորեցրու: Ավելորդ չենք համարում նշել, որ, օրինակ, Yerevan.today-ը նույն պահին նույն ճանապարհներին նշմարել էր թուրքական զորամիավորումներ, որոնք արդեն իսկ սկսել էին անցակետերի տեղակայման գործընթացը:

Իսկ ինչո՞ւ էին քեռին ու զարմուհին «մարտի մեջ մտել» սեփական հայրենակիցների դեմ: Հիշենք, որ Կապանում այդ օրն ընտրություններ էին, և խնդիր կար մինչև տեղամասերի փակվելը՝ ժամը 20:00-ը, մարդկանց մոլորեցնել, անխնա հավատացնել, թե Կապան-Ճակատեն ճանապարհի փակման մասին լուրը «լկտի սուտ է՝ հնարված նախկինների կողմից»: Դա պետք էր, որպեսզի Կապան համայնքի մեջ մտնող և ընդամենը մի քանի ժամից գերության մեջ հայտնվող ու շրջափակվող 6 գյուղերից ձայն կորզվեր իշխանական թեկնածուի օգտին: Իսկ թե դրանից հետո ինչ կլիներ, և այդ անբարոյականության ու խաբեության համար ով պատասխան կտար, դա արդեն տասներորդական հարց է, քանի որ, ըստ գլխավորի, այդ 6 գյուղերն էլ էին «դժբախտ և դժգույն», այնտեղ ապրում էր 250 ընտանիք, ուստիև, շրջկենտրոնին կապող գլխավոր ճանապարհը թշնամուն հանձնելով,  շատ մեծ բան չենք կորցրել:

Ահա այսպես գործեց Կապանում Փաշինյան - Մելիքսեթ Պողոսյան - Հ1 -  Արմինե Սիմոնյան շղթան նոյեմբերի 14-ին՝ համայնքի ավագանու ընտրությունների ցերեկը, իսկ ուշ երեկոյան, երբ արդեն ավարտվել էին ընտրությունները, և ճակատենցիների ու հարակից 5 գյուղերի բնակչության ճակատագիրը որևէ մեկին հետաքրիր չէր, արդեն Կապան – Ճակատեն «անվտանգ» ճանապարհին Հ1-ի Արմինե բաջուն «սահմանված կարգով» փոխարինեցին ադրբեջանական ասկյարները:

Վահե Սարգսյան


Տես նաև՝ Այս գիշեր Կապան-Ճակատեն ավտոճանապարհին Ադրբեջանը և Հայաստանը կտեղակայեն անցակետեր․ ԱԱԾ


     

Հարսանիք ու Եռաբլուր
28 Հունվարի 2022, 14:41 Հարսանիք ու Եռաբլուր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica