close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանն ազատել է աշխատանքից Հրաչյա Թաշչյանին, որն, ըստ «ԱՆԻ» կենտրոնի, Ադրբեջանի հետ բանակցողն է եղել

Քաղաքական

1 Դեկտեմբերի 2021, 12:06
 Փաշինյանն ազատել է աշխատանքից Հրաչյա Թաշչյանին, որն, ըստ «ԱՆԻ» կենտրոնի, Ադրբեջանի հետ բանակցողն է եղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հրաչյա Թաշչյանին աշխատանքից ազատելու մասին։

Թաշչյանը 2020 թ. հուլիսի 8-ից վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետն էր։ 

Հիշեցնենք՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ խորհրդապահական բանակցությունների թեմային, հայտարարել էր, որ, իրենից բացի, եղել է ևս մեկ պաշտոնյա, որ մասնակցել է այդ բանակցություններին, որոնք տեղի էին ունենում 2018-2019 թվականներին: Վանեցյանը, սակայն, չէր նշել երկրորդ պաշտոնյայի անունը:

«ԱՆԻ» կենտրոնի վստահելի տեղեկությունների համաձայն՝ երկրորդ պաշտոնյան Հրաչյա Թաշչյանն է եղել: Այդ տեղեկությունը չի հերքվել վարչապետի աշխատակազմի կողմից։ 

Նշենք նաև, որ նոյեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանի հետ Սոչի էր մեկնել նաև Հրաչյա Թաշչյանը։

Հարսանիք ու Եռաբլուր
28 Հունվարի 2022, 14:41 Հարսանիք ու Եռաբլուր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica