close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան բռնազավթած Իդլիբում «նոր քաղաք» է կառուցում

Տարածաշրջան

30 Նոյեմբերի 2021, 15:36
 Թուրքիան բռնազավթած Իդլիբում «նոր քաղաք» է կառուցում

Թուրքիան նոր բնակելի տարածք է կառուցում Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգում 2011 թվականից շարունակվող քաղաքացիական պատերազմի հետևանքով տեղահանված սիրիացիներին բնակեցնելու համար. հաղորդում է Hurriyet-ը:

Թուրքիայի սահմանից մոտ 5 կիլոմետր հեռու գտնվող Մեշեդ Ռուխին գյուղում ավարտվել է նախատեսված 50 հազար տներից մոտ 30 հազարի շինարարությունը, և մոտ 180 հազար սիրիացի արդեն սկսել է բնակություն հաստատել «նոր քաղաքում»:

ՄԱԿ-ի ՓԳՀ-ի տվյալներով՝ Սիրիայում մոտ 6,2 միլիոն մարդ, այդ թվում՝ 2,5 միլիոն երեխա, ստիպված են եղել տեղափոխվել երկրի այլ շրջաններ, դա ամենամեծ ներքին միգրացիան է աշխարհում։

Իդլիբը, որտեղ ժամանակին ապրում էր 1,1 միլիոն մարդ, սահմանին մոտ լինելու պատճառով դարձել է տեղահանվածների ապաստարան: Վերջին շրջանում քաղաքի բնակչությունը կտրուկ աճել է՝ հասնելով 5 միլիոնի։

Ըստ թուրքական պարբերականի՝ Թուրքիան, ձգտելով կասեցնել սիրիացիների նոր հոսքը դեպի իր տարածք, որտեղ արդեն ավելի քան 3,6 միլիոն փախստական է ապրում, անցյալ տարի սկսեց «նոր քաղաքի» կառուցումը Իդլիբում։

Պաշտոնյաներն ընդգծել են, որ մոտ ապագայում կկառուցվի ևս մոտ 20000 տուն։

Հիշեցնենք, որ Իբլիբի շրջանի մեծ մասը գտնվում է թուրքական և թուրքամետ զինյալների օկուպացիայի տակ:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica