close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահակաշվիլին իր նախագահության տարիներին պետության հաշվին գնել է կրծքով նկարված նկար

Տարածաշրջան

30 Նոյեմբերի 2021, 12:33
 Սահակաշվիլին իր նախագահության տարիներին պետության հաշվին գնել է կրծքով նկարված նկար

Վրաստանի նախագահ եղած ժամանակ Միխեիլ Սահակաշվիլին պետական անվտանգության ծառայության հաշվին 16245 լարիով ձեռք է բերել «կրծքով նկարված նկար» . հայտարարել է դատախազ Ամիրան Գուլուաշվիլին «Իմեդի» հեռուստաալիքի եթերում։

Ըստ այն ժամանակվա փոխարժեքի՝ դա մոտ 10 հազար դոլար էր։

«Սպուտնիկ»-ի վրացական ծառայությունը նշում է, որ Վրաստանի դատարանը դեռ չի սկսել, այսպես կոչված, «պիջակի գործը»՝ Միխեիլ Սահակաշվիլիի կողմից անձնական կարիքների համար պետական միջոցների յուրացման գործը, որն արդեն հյութեղ մանրամասներ է ձեռք բերում:

«Սահակաշվիլին գնել է այդ նկարներից մեկը՝ կրկին Պետական անվտանգության հատուկ ծառայության հաշվին և կրկին գաղտնիության պայմաններում, սակայն դժվար է պատկերացնել, թե որն է գաղտնիքը»,- ասել է դատախազը։

Դատախազի հայտարարությունը սոցիալական ցանցերում անմիջապես մեկնաբանել է Նիկա Գվարամիան`  նախկին նախագահի փաստաբանը. «Զանգվածային փսիխոզ... Հ.Գ. Իսկ կուրծքը գործին կարվա՞ծ է՝ որպես ապացույց»:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica