close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 409 նոր դեպք. մահացել է 30 քաղաքացի

Առողջապահություն

28 Նոյեմբերի 2021, 11:21
 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 409 նոր դեպք. մահացել է 30 քաղաքացի

Հայաստանում նոյեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 409 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 337931 դեպքի: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2348877 վերջին մեկ օրում` 7169 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 13852 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 315126 անձ` վերջին մեկ օրում 1106 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 29 քաղաքացի, մահացածների թիվը 7514 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1439  է:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica